Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ԱՌԱԿՆԵՐ 20:10 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Մեծ, կամ փոքր ծուռ կշեռքը և երկակի չափը, երկուսն էլ պիղծ են Տիրոջ առջև.

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Տեսակ-տեսակ կշռաքարեր և տեսակ-տեսակ չափեր. երկուսն էլ զզվելի են Տիրոջը։

Տես գլուխը



ԱՌԱԿՆԵՐ 20:10
10 Խաչաձեւ Հղումներ  

Կեղծ կշեռքը պիղծ է Տիրոջ առջև, իսկ արդար կշեռքն ընդունելի է նրան։


Կշռաքարի արդարությունը Տիրոջից է. և նրա գործերը՝ արդար կշիռներ։


Սխալ չափը պիղծ է Տիրոջ առջև, և նենգ կշեռքն ընդունելի չէ Տիրոջ առջև։


Անիրավություն մի՛ արեք դատ-դատաստանի ժամանակ, չափելու, կշռաքարերի ու կշռելու մեջ։


Կշեռքները ճիշտ պետք է լինեն, կշռաքարերը՝ ճշգրիտ, չափամանները՝ ճշգրիտ, հեղուկաչափը՝ ճշգրիտ։ Ես եմ Տերը՝ ձեր Աստվածը, որ ձեզ հանեց եգիպտացիների երկրից։


Իսկ ծույլերի ու անհավատների, ոճրագործների և պոռնիկների, կախարդների ու կռապաշտների, հմայողներին և բոլոր ստախոս ամբարիշտների բաժինը ծծմբով ու հրով այրվող լճի մեջ է, որ երկրորդ մահն է»։