ԱՌԱԿՆԵՐ 2:5 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ այդժամ կհասկանաս երկյուղը Տիրոջից և կգտնես Աստծու գիտությունը. Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Այն ժամանակ էլ կհասկանաս Տիրոջ երկյուղը և կգտնես Աստծու գիտությունը։ |
Իմաստության սկիզբը երկյուղն է Տիրոջից, Իմաստությունը բարիք է նրանով առաջնորդվողների համար։ Բարեպաշտությունն առ Աստված սկիզբն է զգոնության, Իսկ ամբարիշտները մերժում են իմաստությունն ու խրատը։
Նրանք իրավացիորեն պարտության մատնվեցին, իսկ մեր փրկությունը պիտի լինի մեր գանձերի շնորհիվ։ Մեզ հասան Տիրոջ իմաստությունը, հանճարը և աստվածպաշտությունը. ահա դրանք են արդարության գանձերը։
Ես նրանց այնպիսի սիրտ եմ տալու, որ ճանաչեն ինձ, թե ես եմ Տերը. նրանք ինձ համար ժողովուրդ պիտի լինեն, իսկ ես նրանց համար կլինեմ Աստված, որպեսզի նրանք իրենց ամբողջ սրտով ինձ դառնան։
Եվ այլևս ամեն մեկն իր ընկերոջը չի սովորեցնելու, կամ ամեն մեկն իր եղբորը չի ասելու՝ “Ճանաչի՛ր Տիրոջը”, քանզի ամենքը՝ նրանց փոքրերից մինչև մեծերը, ճանաչելու են ինձ,- ասում է Տերը,- որովհետև նրանց անիրավությունները պիտի ներեմ և նրանց մեղքերն այլևս չպիտի հիշեմ»։
Ահա գալու են օրեր,- ասում է Տերը,- երբ ես այցելելու եմ անթլփատ մնացած բոլոր թլփատվածներին՝
և կճանաչենք ու հետևից կգնանք՝ ճանաչելու Տիրոջը։ Նրան պատրաստակամ կգտնենք, ինչպես առավոտը, և կգա մեզ մոտ, ինչպես վաղորդյան և ուշացած անձրևը՝ երկրի վրա»։
Ամեն ինչ ինձ տրվեց իմ Հորից։ Եվ ոչ ոք չի ճանաչում Որդուն, բացի Հորից, և ոչ ոք չի ճանաչում Հորը, բացի Որդուց և նրանից, որին Որդին կուզենա հայտնել։
Ամեն ինչ ինձ տրվեց իմ Հորից, և ոչ ոք չգիտե, թե ո՛վ է Որդին, բացի Հորից, և թե՝ ո՛վ է Հայրը, բացի Որդուց և նա, ում կկամենա Որդին հայտնել»։
Այս է հավիտենական կյանքը. որ ճանաչեն քեզ իբրև միակ ճշմարիտ Աստծու, նաև Հիսուս Քրիստոսին, որին դու ուղարկեցիր։
Եվ գիտենք, որ Աստծու Որդին եկավ և մեզ խելք տվեց, որ ճանաչենք Ճշմարիտը, և մենք Ճշմարիտի՝ նրա Որդու՝ Հիսուս Քրիստոսի մեջ ենք, որովհետև նա՛ է ճշմարիտ Աստվածը և հավիտենական կյանքը։