Երբ նա հետ դարձավ ու տեսավ նրանց, Տիրոջ անունով անիծեց նրանց՝ նրանց անվանելով հանցանքի և ունայնության որդիներ։ Եվ ահա անտառից երկու արջեր ելան ու այդ մանուկներից քառասուներկու հոգու պատառոտեցին։
ԱՌԱԿՆԵՐ 19:29 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Տանջանքներն անխելքների համար են պատրաստված, նույնպես և պատիժները՝ հիմարների։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ծաղր անողների համար դատավճիռներ են պատրաստ, և ծեծեր՝ անմիտների թիկունքի համար։ |
Երբ նա հետ դարձավ ու տեսավ նրանց, Տիրոջ անունով անիծեց նրանց՝ նրանց անվանելով հանցանքի և ունայնության որդիներ։ Եվ ահա անտառից երկու արջեր ելան ու այդ մանուկներից քառասուներկու հոգու պատառոտեցին։
Երանելի է այն մարդը, Որ չհետևեց ամբարիշտների խորհրդին Եվ չգնաց մեղավորների ճանապարհով Եվ չնստեց չարակամների աթոռին։
Այնքան ժամանակ, քանի դեռ անմեղները արդարության կապված կլինեն, չեն ամաչելու։ Իսկ անմիտները, որ թշնամություն են ցանկանում, և ամբարշտությամբ ատեցին իմաստությունը, պիտի դատապարտվեն հանդիմանության։
Սպառնալիքները փշրում են իմաստունների սրտերը, իսկ անմիտը, թեպետ բազում հարվածներ ստանա, չի զգում։
Անզգամի շուրթերը չարիքներ են հասցնում նրան, և նրա հանդուգն բերանը հրավիրում է մահն իր վրա։
և նա հիմարացած գնալով կնոջ հետևից, ինչպես արջառը՝ կառափնարան, կամ ինչպես շունը՝ թոկը վզին,
Որդյա՛կ, եթե իմաստուն լինես, պիտի լինես քեզ համար և քո ընկերների. եթե անզգամ լինես, միայն չարիք պիտի գտնես։
Իսկ դուք մի՛ ցնծացեք, որ չամրանան ձեր կապանքները, քանի որ Տիրոջից՝ Զորությունների Տիրոջից, լսեցի այնպիսի հաստատուն ու կտրուկ բաներ, որ նա կատարելու է ողջ երկրի վրա։
Եթե մեղավորը գանահարության է արժանի, ապա նրան թող նստեցնեն դատավորների առջև և նրանց առջև նրան գանահարեն ըստ նրա մեղավորության՝
քանի որ Տերը, ում սիրում է՝ խրատում է, պատժում է ամեն մի որդու, որին ընդունում է (Հոբ 5.17, Առկ. 3.11-12)։