ԱՌԱԿՆԵՐ 19:15 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ծուլությունը հատուկ է կանացի տղամարդուն, ծույլ մարդը քաղցած կմնա։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ծուլությունը թմբիրի մեջ է գցում, և թույլ մարդը կսովածանա։ |
Մինչև ե՞րբ պիտի պառկես, ո՜վ վատ, ե՞րբ պիտի քնից արթնանաս։ Մի քիչ ննջես, մի քիչ նիրհես, մի քիչ հանգստանաս, մի քիչ էլ ձեռքերդ դնես կրծքիդ։
Տեսե՛ք, ամենքն էլ կուրացել են և չգիտեն, թե ի՛նչ է իմաստությունը. ամենքն էլ կարծես համրացած շներ են, որ չեն կարողանում հաչել, իրենց անկողիններում երազներով են տարված, սիրում են նիրհել։
Դրա համար ասվում է. «Արթնացի՛ր դու, որ քնած ես, վե՛ր կաց մեռելների միջից, և Քրիստոսը կլուսավորի քեզ»։
Արդարև, երբ դեռ ձեզ մոտ էինք, ա՛յս էինք պատվիրում ձեզ. «Ով չի ուզում աշխատել, թող հաց էլ չուտի»։