ԱՌԱԿՆԵՐ 24:33 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ33 Մինչև ե՞րբ պիտի պառկես, ո՜վ վատ, ե՞րբ պիտի քնից արթնանաս։ Մի քիչ ննջես, մի քիչ նիրհես, մի քիչ հանգստանաս, մի քիչ էլ ձեռքերդ դնես կրծքիդ։ Տես գլուխըՆոր վերանայված Արարատ Աստվածաշունչ33 Եթե մի քիչ քնես, մի քիչ մրափես, ձեռքերդ ծալես ննջելու համար, Տես գլուխը |
Եթե այդպես անես, ապա պիտի գա քո աղքատությունը իբրև ճամփորդ, և կարիքը՝ իբրև արագավազ սուրհանդակ։ (1) Որդին, որ զգուշանում է խոսքից, կորստյան չի մատնվի, քանզի նա խնամքով է ընդունում այն։ (2) Թագավորի լեզվից ոչ մի սուտ խոսք թող դուրս չգա. ո՛չ իսկ խաբեություն։ (3) Թագավորի լեզուն սուր սուսեր է, ոչ թե մարմնեղեն, ով որ նրան մատնվի, կխորտակվի։ (4) Եթե նրա բարկությունը բորբոքվի, մարդկանց կկործանի հոդերով հանդերձ, կփշրի մարդկանց ոսկորները և իբրև բոց կայրի, և արծիվների բույների մեջ լեշի պես կլինեն։ (5) Երկնչի՛ր իմ խոսքերից, որդյա՛կ, և երբ դրանք ընդունես, զգույշ կլինես։