ԱՌԱԿՆԵՐ 19:12 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Թագավորի սպառնալիքը նման է առյուծի մռնչյունի, իսկ նրա զվարթությունը՝ խոտի վրա կաթած ցողի։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Թագավորի բարկությունն առյուծի մռնչյունի նման է, իսկ նրա բարեհաճությունը խոտի վրայի ցողի պես է։ |
ինչպես առավոտյան լույսին”։ Արեգակն առավոտյան ծագում է, և նրա լույսը չի պակասում, ինչպես անձրևից հետո կանաչն է բարձրանում երկրի վրա։
Դրա համար ամբարտավանությունը պատեց նրանց, Եվ համակվեցին իրենց ամբարտավանությամբ ու անիրավությամբ։
Թագավորի սպառնալիքը պակաս չէ առյուծի ցասումից, և ով բարկացնում է նրան, իր անձին է վնասում։
քանզի այսպես ասաց ինձ Տերը. «Ապահովություն պիտի լինի իմ քաղաքում, ինչպես միջօրեի տոթագին լույսը և ամառային օրերի զով ամպը»։
«Կվերականգնեմ նրանց բնակավայրերը և ամբողջապես կսիրեմ նրանց, որովհետև իմ բարկությունը հեռացավ նրանցից։
Հակոբի մնացորդները հեթանոսների՝ բազում ազգերի մեջ կլինեն ինչպես առյուծը հոտի մեջ՝ անտառում, և ինչպես առյուծի կորյունը՝ ոչխարների հոտի մեջ, ինչպես օրինակ, երբ անցնելով զատի և հափշտակի, ոչ ոք չի լինի, որ ազատի։
Իսրայելը թող բնակվի ապահով ու առանձին, Հակոբի աղբյուրը թող հոսի առանձին դեպի ցորենի ու գինու երկիրը, իսկ երկինքը նրա համար ցողի շտեմարան թող լինի։