Եթե չարերի մոտ իմաստություն փնտրես, չես գտնի, իսկ իմաստունների մոտ հանճար դյուրին կգտնես։
ԱՌԱԿՆԵՐ 17:24 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Խոհուն մարդու դեմքն իմաստուն է, անմիտ մարդու աչքերն աշխարհի ծայրերին են։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ըմբռնողի դեմքը դեպի իմաստություն է ուղղված, բայց անմիտի աչքերն աշխարհի ծայրին են։ |
Եթե չարերի մոտ իմաստություն փնտրես, չես գտնի, իսկ իմաստունների մոտ հանճար դյուրին կգտնես։
Եթե աչքդ դնես մի բանի վրա, իսկույն կչքվի. հարստությունն արծվի թևերի պես է, վերադառնում է իր նախնիների տունը։
Իմաստունի աչքերն իր գլխի մեջ են, իսկ անմիտը գնում է խավարի միջով։ Բայց ես հասկացա, որ նրանց բոլորին էլ նույն վախճանն է սպասում։
Լավ է աչքով տեսնել, քան հոգով ցանկալ։ Սակայն սա ևս ունայնություն է և քամուն բռնելու նման։
Ո՞վ է ճանաչում իմաստուններին, և ո՞վ կարող է այս հարցերի մեկնությունը տալ։ Մարդու իմաստությունը լույս է տալիս նրա երեսին, բայց անամոթի երեսը ատելի է լինում։
Եթե մեկն ուզում է նրա կամքը կատարել, կիմանա այս ուսուցման մասին՝ Աստծո՞ւց է արդյոք, թե՞ ես ինքս ինձնից եմ խոսում։
Եթե մեկը սիրում է աշխարհը, Հոր սերը նրա մեջ չէ, քանի որ այն ամենը, ինչ աշխարհի մեջ կա, մարմնի ու աչքերի ցանկություն է և ա՛յս կյանքի ամբարտավանություն, որը Հորից չէ, այլ այս աշխարհից։