Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԱՌԱԿՆԵՐ 14:6 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

6 Եթե չարերի մոտ իմաստություն փնտրես, չես գտնի, իսկ իմաստունների մոտ հանճար դյուրին կգտնես։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

6 Ծաղր անողը իմաստություն է փնտրում և չի գտնում, բայց ողջամիտ մարդու համար գիտությունը դյուրին է։

Տես գլուխը Պատճենել




ԱՌԱԿՆԵՐ 14:6
24 Խաչաձեւ Հղումներ  

Իսկ եթե ձեզնից մեկն իմաստությամբ թերի լինի, թող խնդրի Աստծուն, որ բոլորին այն տալիս է առատապես և չի հանդիմանում, և նրան կտրվի։


Եթե մեկը կարծում է, թե մի բան գիտի, ապա դեռ չգիտի այնպես, ինչպես պետք է գիտենալ։


ամեն ինչ ուղիղ է իմաստունների համար, և արդար նրանց համար, որ ձգտում են գիտության»։


իմաստուններն ամոթահար եղան, զարհուրեցին ու պարտվեցին, որովհետև անարգեցին Տիրոջ խոսքը։ Նրանց մեջ ի՞նչ իմաստություն կա։


Չէ՞ որ օրենքը տվեց օգնության համար, որպեսզի ասեն, թե սրանք այն խոսքերը չեն, որոնց համար կարելի է կաշառք տալ»։


Տեսել եմ մարդ, որ պարծեցել է իր իմաստնությամբ, բայց անմիտից ավելի հույս կա, քան նրանից։


Պակասամիտին իմաստությունը ոչ մի բանի պետք չէ, քանզի նա առավել անզգամությամբ կվարվի։


Խոհուն մարդու դեմքն իմաստուն է, անմիտ մարդու աչքերն աշխարհի ծայրերին են։


Քանզի դրանք լսելով՝ իմաստունն ավելի կիմաստնանա, կրթյալը կստանա կյանքի ուղեցույց։


Հավատարիմ վկան չի ստում, անիրավ վկան ստություն է բորբոքում։


Ամեն ինչի հակառակ է անզգամը, իմաստուն շուրթերը հանճարի զենքն են։


Իմաստությունն ու բարի խորհուրդները իմաստունների դռներին են։


Արդար են իմ բերանի բոլոր խոսքերը, և նրանց մեջ ոչինչ չկա ծուռ և թյուր,


Անուղղելին չի սիրում իրեն հանդիմանողին և չի խոսում իմաստունների հետ։


Ինչպե՞ս է անմիտն ունեցվածք գտնում, քանի որ հասու չէ, թե ի՛նչ է իմաստությունը։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ