Ով ակնարկում է նենգ աչքով, մարդկանցից տրտմություն պիտի կրի, ով հանդիմանում է համարձակությամբ, խաղաղություն է բերում։
ԱՌԱԿՆԵՐ 16:30 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ով իր աչքերը սևեռում ու վատ բաներ է խորհում, և գոց շուրթերով ամեն տեսակ չարիք մտորում՝ այդպիսին չարի հնոց է։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Թարթում է աչքերը, որպեսզի նենգ բաներ մտածի, կծոտելով իր շրթունքները՝ չարություն է կատարում։ |
Ով ակնարկում է նենգ աչքով, մարդկանցից տրտմություն պիտի կրի, ով հանդիմանում է համարձակությամբ, խաղաղություն է բերում։
Քանի որ այդ ժողովրդի սիրտը թանձրացել է, ծանր են լսում իրենց ականջներով, իրենց աչքերը փակել են. այդ պատճառով աչքերով չեն տեսնում, ականջներով չեն լսում, սրտով չեն հասկանում, որով և դարձի չեն գա, որ նրանց բժշկեմ»։
Իրենց ձեռքերը պատրաստ են չարության։ Իշխանը պահանջում է, և դատավորը խաղաղության խոսքեր է ասում ըստ իր անձի ցանկության։
Քանի որ այդ ժողովրդի սիրտը թանձրացել է, ծանր են լսում իրենց ականջներով, իրենց աչքերը փակել են. այդ պատճառով աչքերով չեն տեսնում, ականջներով չեն լսում, սրտով չեն հասկանում, որով և դարձի չեն գա, որ նրանց բժշկեմ” (Ես. 6.9-10)։
Քանզի չարիք գործողն ատում է լույսը և դեպի այն չի գալիս, որպեսզի նրա գործերը հայտնի չդառնան։