ԱՌԱԿՆԵՐ 16:22 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Միտքը կյանքի աղբյուր է ունեցողի համար, իսկ անմիտների խրատը չար է։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ուշիմությունը կյանքի աղբյուր է իրեն ունեցողի համար, բայց հիմարների խրատը հիմարությունն է։ |
Իմաստուններին և հանճարեղներին անմիտ են կոչում, իսկ ովքեր խոսքերով հրապուրող են, նրանց ավելի են լսում։
Թողե՛ք նրանց. կույր առաջնորդներ են կույրերի համար. երբ կույրն առաջնորդում է կույրին, սխալվում է, և երկուսն էլ փոսն են ընկնում»։
Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ՝ ով իմ խոսքը լսում է ու հավատում ինձ ուղարկողին, ընդունում է հավիտենական կյանքը և չի դատապարտվում, այլ մահվանից կյանքի է անցնում։
«Հոգին է կենդանարար. մարմինը ոչ մի բան չի կարող անել։ Այն խոսքը, որ ես ձեզ ասացի, հոգի է և կյանք։
Սիմոն Պետրոսը նրան պատասխանեց. «Տե՛ր, ո՞ւմ մոտ պիտի գնանք։ Դու հավիտենական կյանքի խոսքեր ունես։