ԱՌԱԿՆԵՐ 16:2 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Խոնարհի բոլոր գործերը հայտնի են Տիրոջ առջև, և Տերն է դատում հոգիները։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Մարդու բոլոր ճանապարհները մաքուր են թվում իր աչքին, բայց Տերն է հոգիները կշռողը։ |
Իսկ եթե ասես, թե՝ «Ես նրան չեմ ճանաչում, ոչ էլ նա՝ ինձ», իմացի՛ր, որ Տերը ճանաչում է բոլորի սրտերը. և որ շունչ տվեց բոլորին, գիտի բոլորին և յուրաքանչյուրին հատուցելու է ըստ իր գործերի։
Ես՝ Տերս, քննում եմ սրտերը և փորձում երիկամները, որպեսզի յուրաքանչյուրին հատուցեմ ըստ իր ընթացքի և ըստ իր գործերի արդյունքի»։
Աստծու հրեշտակը նրան ասաց. «Ինչո՞ւ երեք անգամ հարվածեցիր քո էշին։ Ես ահա քեզ խանգարելու ելա, որովհետև քո ճանապարհն ուղիղ չէ իմ առջև։
Եվ նրանց ասաց. «Դուք եք, որ մարդկանց առաջ ձեզ արդար եք ձևացնում, սակայն Աստված ձեր սրտերը գիտե. որովհետև այն, որ մարդկանց առաջ բարձր է, Աստծու առաջ զազրելի է։
Թիատիրայի եկեղեցու հրեշտակին գրի՛ր. «Այսպես է ասում Աստծու Որդին, որի աչքերը նման են կրակի բոցի, իսկ ոտքերը՝ շիկացած պղնձի.
Նրանց որդիներին մահվան պիտի մատնեմ, և բոլոր եկեղեցիները պիտի իմանան, որ ես եմ, որ զննում եմ երիկամներն ու սրտերը և հատուցելու եմ ձեզ՝ յուրաքանչյուրիդ ըստ իր գործերի։
Ովքեր ձեռքով ու լեզվով խմեցին, նրանց բոլորի թիվը եղավ երեք հարյուր մարդ. մնացած ժողովուրդը ջուր խմելու համար կռացավ ծնկների վրա։
Տերն ասաց Սամուելին. «Նրա տեսքին մի՛ նայիր և ոչ էլ հասակի բարձրությանը, քանի որ ես նրան չեմ ընտրել։ Աստված այնպես չի նկատում, ինչպես նկատում են մարդիկ. մարդիկ երեսին են նայում, իսկ Աստված՝ սրտին»։
Մի՛ պարծենաք ու մի՛ խոսեք ամբարտավանությամբ, մեծախոսություն թող չլսվի ձեր բերանից, քանի որ Տերը Աստվածն է, որ գիտի ամեն ինչ, Աստվածը, որ նախապատրաստում է իր գործերը։