Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 17:6 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

6 Այդ օրերին Իսրայելում թագավոր չկար, և ամեն մարդ անում էր այն, ինչ հաճելի էր իր աչքին։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

6 Այն օրերին Իսրայելում թագավոր չկար. ամեն մարդ անում էր իր աչքին հաճելի եղածը։

Տես գլուխը Պատճենել




ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 17:6
13 Խաչաձեւ Հղումներ  

Կան ճանապարհներ, որ ուղիղ են թվում մարդկանց, բայց նրանց վերջը դժոխքի հատակն է հասնում։


Մի՛ արեք այն ամենը, ինչ որ այսօր մենք անում ենք այստեղ. յուրաքանչյուրն ինչ ուզում, այն էլ անում է.


Անմիտներին իրենց ճանապարհներն ուղիղ են թվում։ Իմաստունն ունկնդիր է լինում խրատին,


Այն օրերին Իսրայելում թագավոր չկար, և ամեն մարդ անում էր այն, ինչ հաճելի էր իրեն։


Այն օրերին, երբ Իսրայելում թագավոր չկար, Եփրեմի լեռան կողմերում մի ղևտացի պանդուխտ մարդ կար. այդ մարդը Հուդայի Բեթղեհեմ քաղաքից մի կնոջ իրեն հարճ առավ։


Այն օրերին Դանի ցեղն իր համար բնակվելու ժառանգություն էր փնտրում, որովհետև մինչև այդ օրերն Իսրայելի ցեղերի մեջ նրան ժառանգություն չէր հասել։


Խոնարհի բոլոր գործերը հայտնի են Տիրոջ առջև, և Տերն է դատում հոգիները։


Ուրախացի՛ր, երիտասա՛րդ, քո երիտասարդությամբ, սիրտդ թող զվարճացնի քեզ երիտասարդությանդ օրերին։ Գնա՛ քո սրտի անարատ ճանապարհով և քո աչքերի տեսածի համաձայն, բայց և իմացի՛ր, որ այս բոլորի համար Աստված քեզ դատաստանի պիտի ենթարկի։


Նայի՛ր և լսի՛ր ինձ, Տե՛ր, Աստվա՜ծ իմ։ Տե՜ր, լո՛ւյս տուր աչքերիս, Որ երբեք չննջեմ մահվամբ,


և ասացին. «Տե՛ր, Աստվա՛ծ Իսրայելի, ինչո՞ւ այս բանը եղավ Իսրայելում, որ այսօր Իսրայելից մի ցեղ բնաջնջվեր»։


Եվ կլինի իշխան իր սիրեցյալների մեջ, երբ ժողովրդի իշխանները հավաքվեն Իսրայելի ցեղերի հետ։


Սրանք են այն թագավորները, որոնք թագավորեցին եդովմացիների երկրում, երբ դեռ որևէ թագավոր չէր թագավորում Իսրայելում։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ