ԱՌԱԿՆԵՐ 16:15 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Թագավորի որդին կյանքի լույսի մեջ է, և նրա բարեհաճությունը սպասվող անձրևաբեր ամպի է նման։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Թագավորի դեմքի զվարթությունը կյանք է, իսկ նրա բարեհաճությունը՝ գարնանային անձրևի ամպի նման։ |
Դրա համար ամբարտավանությունը պատեց նրանց, Եվ համակվեցին իրենց ամբարտավանությամբ ու անիրավությամբ։
Թագավորի սպառնալիքը նման է առյուծի մռնչյունի, իսկ նրա զվարթությունը՝ խոտի վրա կաթած ցողի։
և կճանաչենք ու հետևից կգնանք՝ ճանաչելու Տիրոջը։ Նրան պատրաստակամ կգտնենք, ինչպես առավոտը, և կգա մեզ մոտ, ինչպես վաղորդյան և ուշացած անձրևը՝ երկրի վրա»։
«Խնդրե՛ք Տիրոջից անձրև ըստ ժամանակի՝ վաղաժամ և ուշացած։ Տերը հրաշքներ գործեց և ձմեռային անձրև կբերի նրանց հանդի յուրաքանչյուր խոտի վրա։
ինձ ցույց տվեցիր կյանքի ճանապարհները, քաղցրորեն լցրիր ինձ քո ներկայության ուրախությամբ” (Սաղ. 15(16).8-11)։