ԱՌԱԿՆԵՐ 15:7 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Իմաստունների շուրթերը շաղ են տալիս իմաստություն, իսկ անմիտների սրտերը չեն կարող հաստատ լինել։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Իմաստունների շրթունքները գիտություն են տարածում, բայց անմիտ սիրտն այդպիսին չէ։ |
Արդարության բազմացումով շատանում է զորությունը, իսկ ամբարիշտները արմատախիլ լինելով պիտի կորչեն երկրից։ Արդարների տները պիտի մնան մեծ զորությամբ, իսկ ամբարիշտների պտուղները պիտի կորչեն։
Շրթունքները քո մեղր են կաթեցնում, քո՛ւյր իմ հարս, քո լեզվի տակ մեղր է ու կաթ, հոտը քո հանդերձների նման է կնդրուկի հոտի։
Ինչ որ ձեզ ասում եմ խավարի մեջ, ասե՛ք լույսի մեջ, և ինչ որ լսում եք շշուկով, քարոզե՛ք տանիքների վրա։
Իժերի՛ ծնունդներ, ինչպե՞ս կարող եք բարի բաներ խոսել, երբ ինքներդ չար եք, որովհետև բերանը սրտի լիությունից է խոսում։
Որևէ տգեղ խոսք ձեր բերանից թող չելնի, այլ միայն բարի խոսք, որ անհրաժեշտ ու կառուցող է, որպեսզի Աստծու շնորհով լցվի նա, ով այն լսում է։
Եվ ինչ որ ինձնից լսեցիր բազում վկաների ներկայությամբ, ավանդի՛ր այն հավատարիմ մարդկանց, որոնք ի վիճակի են ուրիշներին էլ ուսուցանել։
Լեզուն էլ կրակ է, մի աշխարհ անիրավության. մեր անդամների մեջ հաստատված այդ լեզուն, որ ապականում է ամբողջ մարմինը և գեհենի բորբոքված կրակով վառում մեր ամբողջ գոյությունը։