քանի որ Տիրոջ աչքերը նայում են ամբողջ երկրին՝ զորացնելու բոլոր նրանց, որոնց սրտերն ուղիղ են իր հանդեպ։ Արդ, քանի որ դու այդ բանն անտեսեցիր, սրանից հետո պատերազմներ ես ունենալու»։
ԱՌԱԿՆԵՐ 15:3 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Տիրոջ աչքն ամեն տեղ դիտում է չարերին և բարիներին։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Տիրոջ աչքերն ամեն տեղ են. հսկում են չարերին և բարիներին։ |
քանի որ Տիրոջ աչքերը նայում են ամբողջ երկրին՝ զորացնելու բոլոր նրանց, որոնց սրտերն ուղիղ են իր հանդեպ։ Արդ, քանի որ դու այդ բանն անտեսեցիր, սրանից հետո պատերազմներ ես ունենալու»։
ինքն ամեն բան երկնքի ներքո տեսնում է անձամբ։ Քանի որ գիտի ամեն ինչ, որ արարել է աշխարհի վրա՝
Իմ աչքը նրանց բոլոր ճանապարհներին է. նրանք իմ տեսողությունից չեն թաքնվել, ոչ էլ նրանց անիրավություններն են ծածկվել իմ աչքերի առաջ։
Եթե մարդը թաքնվի թաքստոցում, մի՞թե ես նրան չեմ տեսնի,- ասում է Տերը։ Մի՞թե երկինքն ու երկիրը ես չեմ լցնում,- ասում է Տերը։
խորհուրդներով մեծ ես և գործերով՝ զորավոր։ Ո՛վ դու Ամենակալ, մեծանուն Տեր, քո աչքերը բաց են մարդկանց որդիների բոլոր ճանապարհների վրա՝ յուրաքանչյուրին հատուցելու ըստ իր ճանապարհի և ըստ իր գործերի արդյունքի։
Քանի որ ո՞վ է, որ արհամարհեց փոքր օրերը. և կուրախանա, ու կտեսնեն անագե վեմը Զորաբաբելի ձեռքին. սրանք են այն յոթ աչքերը, որ նայում են ողջ երկրին»։
Եվ նրա առաջ չկա անտեսանելի արարած, այլ ամեն ինչ պարզ ու հստակ է նրա աչքերի առաջ. նրա մասին են մեր այս խոսքերը։