ԱՌԱԿՆԵՐ 15:28 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Արդարների սրտերը խոկում են հավատքի մասին, իսկ ամբարիշտի բերանը չարիք է պատասխանում։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Արդարի միտքը մտածում է, թե ինչ պատասխանի, բայց անիրավի բերանը չարություններ է արտաբերում։ |
Քանզի երազների առատության մեջ և՛ խոսքերի շատություն կա, և՛ ունայնություն։ Բայց դու քո հերթին վախեցի՛ր Աստծուց։
Իժերի՛ ծնունդներ, ինչպե՞ս կարող եք բարի բաներ խոսել, երբ ինքներդ չար եք, որովհետև բերանը սրտի լիությունից է խոսում։
այլ Տիրոջը՝ Քրիստոսին, սո՛ւրբ պահեք ձեր սրտերում. մշտապես պատրա՛ստ եղեք պատասխան տալու ամեն մարդու, որ որևէ բան կհարցնի ձեր մեջ եղած հույսի մասին։
քանզի մեծախոս և սնոտի բաներ բարբառելով՝ անառակություններով, մարմնի ցանկություններով խաբում են նրանց, ովքեր իսկապես փախել էին մոլորության մեջ թափառողներից։