Վեր կացավ Սեմեին, համետեց իր էշն ու գնաց Անքուսի մոտ՝ իր ծառաներին որոնելու։ Սեմեին գնաց ու իր ծառաներին բերեց Գեթից։
ԱՌԱԿՆԵՐ 15:27 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Կաշառք վերցնողը սպանում է իր հոգին, իսկ ով ատում է կաշառքը, պիտի փրկվի։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ագահորեն վաստակողը դժբախտացնում է իր տունը, իսկ կաշառքներ ատողը կապրի։ |
Վեր կացավ Սեմեին, համետեց իր էշն ու գնաց Անքուսի մոտ՝ իր ծառաներին որոնելու։ Սեմեին գնաց ու իր ծառաներին բերեց Գեթից։
Թող Նեեմանի բորոտությունը քեզ ու քո սերնդին կպչի հավիտյան»։ Եվ Գեեզին դուրս եկավ նրա մոտից ձյան նման սպիտակած բորոտ մարմնով։
Դու ողջ ժողովրդի միջից ընտրի՛ր կարող մարդկանց՝ աստվածապաշտ, արդարադատ, գոռոզությունն ատող մարդկանց ու ժողովրդի վրա նրանց հազարապետներ, հարյուրապետներ, հիսնապետներ ու տասնապետնե՛ր կարգիր։
Կաշառք չվերցնես, որովհետև կաշառքը կուրացնում է անգամ պայծառ տեսնողների աչքերը և ապականում արդար խոսքերը։
Ահա թե ինչպիսին են ճանապարհները բոլոր նրանց, ովքեր անօրինություն են գործում, որովհետև ամբարշտությամբ իրենց սեփական անձերն են սպանում։
Կաքավը ձայն տվեց, հավաքեց նրանց, որոնց ինքը չէր ծնել. այնպես էլ նա, ով անարդար ճանապարհով հարստություն է դիզում, իր օրերի կեսին պիտի թողնի այն ու իր վախճանի ժամին պիտի զգա իր անմտությունը։
աչառություն չանեն ու կաշառք չվերցնեն, որովհետև կաշառքը կուրացնում է իմաստունների աչքերը և ապականում արդարների խոսքերը։
Այդպիսի պիղծ բան չտանես քո տունը, որպեսզի դու էլ դրա նման նզովված չլինես, այլ պետք է բոլորովին գարշես դրանից և պիղծ համարես այն, որովհետև այն նզովված է»։
որովհետև բոլոր չարիքների արմատը դրամասիրությունն է, որին ձգտելով՝ ոմանք շեղվեցին հավատից և իրենք իրենց գցեցին բազմաթիվ ցավերի մեջ։
Իսկ ովքեր հարստանալ են ուզում, ընկնում են փորձության, որոգայթի և բազում անմիտ ու վնասակար ցանկությունների մեջ, որոնք մարդկանց ընկղմում են կործանման ու կորստյան մեջ,
Բայց դուք զգուշացե՛ք նզովվածից. չլինի թե ցանկանաք մի բան վերցնել այդ նզովվածից և Իսրայելի որդիների բանակը նզովքի ենթարկեք և կործանեք մեզ։
և դուք Տիրոջ ու նրա օծյալի ներկայությամբ մեղադրե՛ք ինձ, թե ես մեկի եզը խլե՞լ եմ կամ էշը տարե՞լ, ձեզանից ո՞ւմ եմ ճնշել կամ որևէ մեկին զրկե՞լ եմ, ո՞ւմ ձեռքից եմ կաշառք կամ ընծաներ վերցրել։ Պատասխա՛ն տվեք ինձ, որպեսզի ես հատուցեմ ձեզ»։