Նրանք ուշացնում են իրենց խորհուրդները, չեն պատվում իրենց խորհրդակիցներին։ Խորհուրդը խոհական սրտում է հաստատ մնում։
Առանց խորհրդակցության մտադրությունները ձախողվում են, բայց խորհրդականների շատությամբ կատարվում են։
Արդ, ե՛կ քեզ մի խորհուրդ տամ, որ փրկես քո և Սողոմոն որդուդ կյանքը։
Դավիթը խորհրդակցեց հազարապետների ու հարյուրապետների և բոլոր իշխանների հետ։
Առաջնորդ չունեցողները կթափվեն տերևների նման, բազում խորհուրդներով փրկություն կգտնվի։
Անմիտի սիրտը կարոտ է իմաստության, իմաստուն մարդն ընթանում է ուղիղ ճանապարհով։
Անզգամը նրան չի հնազանդվում և չի ասում պատշաճ բան, որ բարի լինի բոլորի համար։
Ծրագիրը հաստատվում է մտքով. պատերազմը մղվում է իմաստությամբ։
Պատերազմը մղվում է ռազմարվեստով, հաղթանակը գալիս է ճիշտ խորհուրդներով։
Ամեն բան իր ժամանակն ու իրավունքն ունի, բայց մարդու գիտությունը շատ բազմաբնույթ է,