Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 13:1 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

1 Դավիթը խորհրդակցեց հազարապետների ու հարյուրապետների և բոլոր իշխանների հետ։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

1 Դավիթը խորհրդակցեց հազարապետների, հարյուրապետների և բոլոր զորապետների հետ։

Տես գլուխը Պատճենել




Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 13:1
12 Խաչաձեւ Հղումներ  

Եզեկիա արքան առավոտ կանուխ վեր կացավ և հավաքելով քաղաքի իշխաններին՝ գնաց Տիրոջ տունը։


Երբ նա Սիկելակ էր գնում, նրա կողմն անցան Մանասեի ցեղից Եդնան, Հովզաբադը, Եղիուն և Սաղթին, որոնք Մանասեի ցեղի հազարապետներ էին։


Երբ արքայի ուղարկած մարդիկ այս պատասխանը հաղորդեցին արքային, նա իր մոտ հավաքեց Հուդայի ու Երուսաղեմի բոլոր ծերերին։


Իսաքարի ցեղից, որոնք ժամանակները հասկանալու իմաստնությունն ունեին և գիտեին, թե ի՛նչ պետք է անի Իսրայելը իշխանության հարցերում, եկան երկու հարյուր հոգի. նաև նրանց բոլոր եղբայրները նրանց հետ։


Սրանք Գադի որդիներից սերած զորահրամանատարներն էին. ամենափոքրը մի հարյուրյակ ուներ ձեռքի տակ, իսկ ամենամեծը՝ հազարյակ։


Դավիթը կրկին հավաքեց Իսրայելի բոլոր երիտասարդներին, մոտավորապես յոթանասուն հազար հոգի։


Նրանց սահմանակիցները, մինչև Իսաքար, Զաբուղոն և Նեփթաղիմ, ուղտերով, էշերով, ջորիներով ու եզներով ուտելիք՝ ալյուր, թուզ, չամիչ, գինի, ձեթ, շատ զվարակներ ու ոչխարներ էին բերում, որովհետև ուրախություն էր Իսրայելում։


Դավիթն ասաց հավաքված բոլոր իսրայելացիներին. «Եթե ձեզ բարի է թվում, և Տերը՝ մեր Աստված էլ հաջողություն է պարգևել, մարդ ուղարկենք Իսրայելի բոլոր կողմերում մնացած մեր եղբայրների, ինչպես նաև իրենց քաղաքներում ու կալվածքներում ապրող քահանաների ու ղևտացիների մոտ, որպեսզի մեզ մոտ ժողովվեն,


Սողոմոնը հրավիրեց իսրայելացիների բոլոր հազարապետներին, հարյուրապետներին, դատավորներին ու տոհմերի բոլոր իշխաններին


Նրանք ուշացնում են իրենց խորհուրդները, չեն պատվում իրենց խորհրդակիցներին։ Խորհուրդը խոհական սրտում է հաստատ մնում։


Նա, որ հինգ քանքար էր ստացել, անմիջապես գնաց, դրանցով գործարքներ կատարեց և հինգ քանքար ևս շահեց։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ