ԱՌԱԿՆԵՐ 15:10 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Անմեղի խրատն ընդունելի է մերձավորներին, իսկ ով ատում է հանդիմանությունը, պիտի վախճանվի անարգանքով։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ճանապարհից խոտորվողի համար խիստ պատիժ կա, հանդիմանություն ատողը կմեռնի։ |
Աքաաբն ասաց Եղիային. «Ո՜վ իմ թշնամի, գտա՞ր ինձ»։ Եղիան ասաց. «Գտա, քանի որ իզուր հպարտացար՝ չարիք գործելով Տիրոջ առջև ու բարկացնելով նրան։
Իսրայելի արքան ասաց Հովսափատին. «Այստեղ կա մի մարդ, որի միջոցով կարելի է հարցնել Տիրոջը, սակայն ես ատում եմ նրան, որովհետև ինձ համար բարի բան չի գուշակում, այլ չար։ Դա Հեմլեի որդի Միքիան է»։ Հուդայի երկրի արքա Հովսափատն ասաց. «Արքան թող այդպիսի բան չասի»։
Ամբարիշտների ճանապարհները պիղծ են Տիրոջ առջև, իսկ ով արդարությանն է հետևում, Տերը սիրում է նրան։
Եվ պիտի ասես. «Ինձ ծաղրում էին, բայց ես ցավ չէի զգում, ինձ այպանում էին, բայց ես չէի հասկանում, ե՞րբ է բացվելու առավոտը, որ ելնեմ, գտնեմ, թե ում հետ պիտի շրջեմ»։
Մի՞թե դրա պատճառն այն չէր,- ասում է Տերը՝ քո Աստվածը,- որ այն ժամանակ դու լքեցիր ինձ, երբ քեզ բերում էի անապատի ճանապարհով։
Իսկ եթե ամբարիշտին նախօրոք ասես իր ճանապարհի մասին, որպեսզի հետ դառնա դրանից, բայց նա հետ չկանգնի իր ճանապարհից, ինքն իր ամբարշտության մեջ կմեռնի, իսկ դու քո հոգին կփրկես»։
Քանզի չարիք գործողն ատում է լույսը և դեպի այն չի գալիս, որպեսզի նրա գործերը հայտնի չդառնան։
Աշխարհը չի կարող ատել ձեզ, բայց ինձ ատում է, որովհետև ես վկայում եմ աշխարհի մասին, թե նրա գործերը չար են։