Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 18:17 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

17 Երբ Աքաաբը տեսավ Եղիային, ասաց. «Այդ դո՞ւ ես Իսրայելը տակնուվրա անողը»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

17 Եվ հենց որ Աքաաբը Եղիային տեսավ, իսկույն նրան ասաց. «Այդ դո՞ւ ես, ո՛վ Իսրայելի նեղիչ»։

Տես գլուխը Պատճենել




Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 18:17
9 Խաչաձեւ Հղումներ  

Հեսուն ասաց. «Ինչո՞ւ մեզ կործանեցիր. Տերն այսօր քեզ կկործանի»։ Եվ ողջ Իսրայելը քարկոծեց նրան քարերով ու նրանց այրեցին հրով, քարկոծեցին նրանց


Աքաաբն ասաց Եղիային. «Ո՜վ իմ թշնամի, գտա՞ր ինձ»։ Եղիան ասաց. «Գտա, քանի որ իզուր հպարտացար՝ չարիք գործելով Տիրոջ առջև ու բարկացնելով նրան։


Եվ երբ նրանց չգտան, Յասոնին ու եղբայրներից ոմանց քարշ տվին քաղաքի ավագների մոտ՝ բողոք բարձրացնելով. «Սրանք, որ աշխարհը տակնուվրա արեցին, այստեղ են հասել,


Եվ նրանց բերելով զորագլուխների մոտ՝ ասացին. «Այս մարդիկ մեր քաղաքները խռովեցնում են. իրենք հրեաներ են


Մենք գտանք, որ այս մարդն ամբողջ աշխարհում գտնվող բոլոր հրեաների ապականողն ու խռովեցնողն է և նազովրեցիների հերձվածի առաջնորդը։


Եվ Բեթելի քուրմ Ամասիան մարդ ուղարկեց Իսրայելի արքա Հերոբովամի մոտ և ասաց. «Ամովսը քո դեմ դավադրություններ է նյութում Իսրայելի տան մեջ, և մեր երկիրը չի կարողանում տանել նրա բոլոր խոսքերը,


Իշխաններն ասացին թագավորին. «Թող սպանվի այս մարդը, որովհետև այդպես նա թուլացնում է բազուկները կռվող մարդկանց, որոնք մնացել են այս քաղաքում, և բազուկները ամբողջ ժողովրդի՝ այդպիսի խոսքեր ասելով նրան. այս մարդը ոչ թե օգուտի և խաղաղության խոսքեր է ասում ժողովրդին, այլ չարության»։


Աբդիուն գնաց Աքաաբի մոտ ու նրան պատմեց կատարվածը։ Աքաաբը վեր կացավ ու գնաց Եղիային դիմավորելու։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ