ԱՌԱԿՆԵՐ 14:7 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ամեն ինչի հակառակ է անզգամը, իմաստուն շուրթերը հանճարի զենքն են։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Անմիտ մարդուց հեռացի՛ր. նրա շուրթերին գիտություն չկա։ |
Եթե չարերի մոտ իմաստություն փնտրես, չես գտնի, իսկ իմաստունների մոտ հանճար դյուրին կգտնես։
Թողե՛ք անզգամությունը, և դուք կապրեք, իմաստությո՛ւն փնտրեք, և դուք կփրկվեք, գիտությա՛մբ ուղղեք հանճարը և ճի՛շտ ըմբռնեք խրատը»։
Անանիան համայն ժողովրդի ներկայությամբ ասաց. «Այսպես է ասում Տերը. “Երկու տարուց հետո այսպես պիտի խորտակեմ բաբելացիների արքա Նաբուքոդոնոսորի լուծը բոլոր ազգերի պարանոցներից”»։
Այլ ձեզ գրեցի չհաղորդակցվել նրա հետ, որ եղբայր կոչվելով՝ կա՛մ պոռնիկ է, կա՛մ կռապաշտ, կա՛մ ագահ, կա՛մ բամբասող, կա՛մ հարբեցող, կա՛մ հափշտակող. այդպիսինի հետ նույնիսկ հաց մի՛ կերեք։
և մասնակից մի՛ եղեք խավարի անպտուղ գործերին, այլ հատկապես բացահայտորեն դատապարտե՛ք դրանք,