և ասաց. «Օրհնյա՜լ է Տերը՝ իմ տեր Աբրահամի Աստվածը, որ իմ տիրոջը չզրկեց իր արդարությունից ու ճշմարտությունից։ Տերն ինձ առաջնորդեց իմ տիրոջ եղբոր տունը»։
ԱՌԱԿՆԵՐ 14:22 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Մոլորյալները չարիքներ են նյութում, բարիները՝ ողորմություն և ճշմարտություն։ Չարիքներ նյութողները չեն ճանաչում ողորմությունն ու հավատը, իսկ բարիքներ ծրագրողները ձեռք կբերեն հարգանք, վստահություն։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Չէ՞ որ չարիք նյութողները պիտի մոլորվեն, իսկ բարություն մտածողների համար ողորմածություն և հավատարմություն կա։ |
և ասաց. «Օրհնյա՜լ է Տերը՝ իմ տեր Աբրահամի Աստվածը, որ իմ տիրոջը չզրկեց իր արդարությունից ու ճշմարտությունից։ Տերն ինձ առաջնորդեց իմ տիրոջ եղբոր տունը»։
բայց Տերն ասաց իմ հայր Դավթին. “Ցանկանում ես իմ անունով տուն կառուցել. լավ է, որ այդ բանը սրտումդ կա։
Իրավախոհ արդարը սիրում է իր անձը, ամբարիշտների խորհուրդները կեղծ են։ Չարիքները հալածում են մեղավորներին, բարիքները պիտի հասնեն արդարներին։ Ամբարիշտների ճանապարհները մոլորեցնում են նրանց.
Ողորմությունն ու հավատքը թող քեզանից չպակասեն, կախի՛ր դրանք քո պարանոցից և գրի՛ր դրանք սրտիդ երկայնքով և դու շնորհ կգտնես։
Նեղություններ խորհեցին. չարիք են գործում իրենց անկողիններում և այգաբացին լույսով նույնն ի կատար են ածում, քանի որ չբարձրացրին իրենց ձեռքերն առ Աստված։
որովհետև օրենքը Մովսեսի միջոցով տրվեց, իսկ շնորհը և ճշմարտությունը Հիսուս Քրիստոսի միջոցով եղան։
Եվ նրանք ասացին նրան. «Երդվում ենք մեր կյանքով, միայն թե մեր գաղտնիքը չբացահայտես»։ Եվ նա ասաց. «Երբ Տերն այս քաղաքը ձեր ձեռքը հանձնի, ինձ ողորմությո՛ւն արեք և ինձ հետ արդա՛ր վարվեցեք»։