Իսրայելն ասաց Հովսեփին. «Այսուհետև կարող եմ մեռնել, որովհետև տեսա քո երեսը, և դու կենդանի ես»։
ԱՌԱԿՆԵՐ 13:12 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Լավ է ի սկզբանե օգնել սրտով, քան խոստանալ և հույսով անել։ Արդարը ողորմում և փոխ է տալիս. բարի ցանկությունը կյանքի ծառ է։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ուշացած ակնկալիքը սիրտը կհիվանդացնի, բայց կատարված իղձը կյանքի ծառ է։ |
Իսրայելն ասաց Հովսեփին. «Այսուհետև կարող եմ մեռնել, որովհետև տեսա քո երեսը, և դու կենդանի ես»։
Երբ գինին խմեց, ինձ ասաց. «Ինչո՞ւ է քո դեմքը տխուր ու տրտում. դրա պատճառը ոչ այլ ինչ է, եթե ոչ քո սրտի չարությունը»։ Ես սաստիկ վախեցա
Թող ամաչեն և ամոթահար լինեն Հոգիս հետապնդողները, Թող հետ դառնան և ամաչեն Իմ դեմ չար խորհողները։
Անիրավությամբ կուտակված հարստությունը պիտի պակասի, իսկ աստվածապաշտությամբ հավաքվածը պիտի բազմանա։
Բարեպաշտների ցանկությունները քաղցրացնում են հոգին. ամբարիշտների գործերը հեռու են ճանաչողությունից։
Կյանքի ծառ է բոլոր նրանց համար, ովքեր պատսպարվում են նրանով և հենվում նրա վրա, ինչպես Տիրոջ վրա հաստատությամբ։
Երդվեցնում եմ ձեզ, դուստրե՛ր Երուսաղեմի, ագարակի զորություններով և ուժերով. եթե գտնեք իմ եղբորորդուն, պատմե՛ք նրան, որ ես լի եմ նրա խանդակաթ սիրով։
Դուք այժմ տրտում եք, բայց ես դարձյալ ձեզ պիտի տեսնեմ, ու ձեր սրտերն ուրախ պիտի լինեն. և ձեր ուրախությունը ոչ ոք ձեզնից չպիտի խլի։
Ով ականջ ունի լսելու, թող լսի, ինչ որ Հոգին ասում է եկեղեցիներին. “Ով հաղթի, ես նրան թույլ կտամ ուտել կյանքի ծառից, որ գտնվում է Աստծու դրախտում”»։
իսկ գետի եզերքին՝ երկու ափերին, կար կենաց ծառը, որ տասներկու պտուղ էր տալիս. ամսեամիս իր պտուղն էր տալիս, իսկ ծառի տերևն ազգերի բուժման համար էր։