Ահա սահման դրիր իմ օրերին, Եվ կարողությանս ուժը ոչինչ է իմ առջև, Որով բոլորովին ունայն է ամեն մսեղեն մարդ։
ԱՌԱԿՆԵՐ 12:25 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ահեղ խոսքը խռովում է արդարի սիրտը, բարի խոսքը ուրախացնում է նրան։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Մարդու սրտի տագնապը ճնշում է նրան, իսկ բարի խոսքն ուրախացնում է նրան։ |
Ահա սահման դրիր իմ օրերին, Եվ կարողությանս ուժը ոչինչ է իմ առջև, Որով բոլորովին ունայն է ամեն մսեղեն մարդ։
Իրավախոհ արդարը սիրում է իր անձը, ամբարիշտների խորհուրդները կեղծ են։ Չարիքները հալածում են մեղավորներին, բարիքները պիտի հասնեն արդարներին։ Ամբարիշտների ճանապարհները մոլորեցնում են նրանց.
Զգայուն մարդու սիրտը զգում է իր հոգու տանջանքը, իսկ ուրախության պահին չի ամբարտավանանում։
Իմաստուն ծառան հանդարտեցնում է մարդու ցասումը, իսկ ո՞վ կարող է հանդուրժել մարդու նեղսրտությունը։
Տերը ինձ խրատող լեզու է տալիս, որ կարողանամ ճիշտ ժամանակին խոսք ասել, ամեն առավոտ ինձ զգուշացրեց, սրեց իմ լսելիքը, որ ունկնդիր լինեմ։
Եվ Ամենակալ Տերը պատասխան տվեց հրեշտակին, որ ինձ բարության խոսքեր և մխիթարության խոսքեր էր ասում։