Երբ Աբրամն իննսունինը տարեկան եղավ, Տերը՝ Աստված, երևաց Աբրամին ու ասաց նրան. «Ես եմ քո Աստվածը, հաճելի՛ եղիր իմ առջև և անարատ։
ԱՌԱԿՆԵՐ 10:9 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ողջմտությամբ գնացողը գնում է վստահությամբ, իսկ ճանապարհից շեղվողը, աննկատ չի մնա։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Պարկեշտությամբ ընթացողը անվտանգ կընթանա, իսկ ճանապարհները ծռողը կճանաչվի։ |
Երբ Աբրամն իննսունինը տարեկան եղավ, Տերը՝ Աստված, երևաց Աբրամին ու ասաց նրան. «Ես եմ քո Աստվածը, հաճելի՛ եղիր իմ առջև և անարատ։
Ով մաքուր ձեռքեր և անբիծ սիրտ ունի, Ով հանձն չի առել ունայնություն Եվ նենգությամբ չի երդվել ընկերոջը,
Ողորմությունն ու ճշմարտությունը պիտի հանդիպեն, Արդարությունն ու խաղաղությունը պիտի համբուրվեն։
Ով թաքցնում է թշնամությունը, հայտնի է դարձնում նենգությունը. խորագետն ատյանում թաքցնում է իր վնասը։
Ով գնում է արդարությամբ, օգնություն է գտնելու, իսկ ով թյուր ճանապարհ է բռնում, նրանով կխճճվի։
Այսուհետև նրանցից չվախենաք, որովհետև չկա ծածուկ բան, որ չհայտնվի, և գաղտնի բան, որ չիմացվի։
Այնպես որ ժամանակից առաջ մի՛ դատեք, մինչև գա Տերը, որ ի լույսի կհանի խավարի գաղտնիքները և հայտնի կդարձնի սրտերի խորհուրդները. և ապա յուրաքանչյուրն Աստծուց գովասանքի կարժանանա։
Նույնպես և հայտնի են դառնում բարի գործերը, և այն գործերը, որ հայտնի չեն, ծածուկ մնալ չեն կարող։