20 Խստասիրտը բարիքի չի հանդիպի։ Հեղհեղուկ լեզվով մարդը չարիքի մեջ պիտի ընկնի։
20 Ծուռ մտքի տերը բարիք չի գտնի, և նենգ լեզվի տերը չարիքի մեջ է ընկնում։
Ով ակնարկում է նենգ աչքով, մարդկանցից տրտմություն պիտի կրի, ով հանդիմանում է համարձակությամբ, խաղաղություն է բերում։
Իմաստունները իմաստություն են գանձում, հանդուգնի բերանը մոտ է կործանման։
Արդարի բերանից իմաստություն է բխում. անիրավի լեզուն պիտի կործանվի։
քանզի չարերը զավակ չեն ունենա, և ամբարիշտների ճրագը պիտի մարի։
Քանզի ամեն անօրեն պիղծ է Տիրոջ առջև և չի հաղորդվում արդարների հետ։
Տիրոջից երկյուղը անիրավություն ատելն է, Ինչպես նաև ատելը թշնամությունը, հպարտությունը և չարի ճանապարհները։
Իմաստունի բերանից ելած խոսքերը շնորհ են, իսկ հիմարի շուրթերը կործանում են նրան։