ԱՌԱԿՆԵՐ 10:6 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Տիրոջ օրհնությունն արդարների գլխին է, ամբարիշտների բերանը կփակվի տարաժամ սուգով։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Արդարի գլխին օրհնություններ կան, բայց բռնությունը կխցկի անիրավների բերանը։ |
Ով ցորենը խնայի, պիտի թողնի օտարներին. ով կուտակի, հրապարակավ պիտի անիծվի, իսկ ով բաշխի առատորեն, կօրհնվի։
և ասացին. «Կապենք արդարին, քանի որ նա անպիտան է»։ Այսուհետև նրանք իրենց գործերի պտուղները պիտի ուտեն։
եղբոր՝ Հակոբի սպանության և նրա դեմ ամբարշտության պատճառով։ Ամոթը կծածկի քեզ, և կջնջվես հավիտյան»։
Բայց գիտենք, որ Օրենքն ինչ որ ասում է, նրանց է ասում, որ Օրենքի տակ են, որպեսզի ամեն բերան փակվի, և ամբողջ աշխարհն Աստծու առաջ հանցավոր երևա։