«Ով շատ է խոսում, պարտավոր է նույն ձևով էլ լսել. կամ ով խոսի, կարո՞ղ է խոսելով արդարանալ։ Օրհնյալ է սակավակյաց կանանց ծնունդը։
ԱՌԱԿՆԵՐ 10:19 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Շատախոսությամբ մեղքի մեջ կընկնես. եթե շուրթերդ զսպես, իմաստուն կլինես։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Շատախոսության մեջ հանցանքը պակաս չի լինի, բայց ուշիմ է իր շրթունքները զսպողը։ |
«Ով շատ է խոսում, պարտավոր է նույն ձևով էլ լսել. կամ ով խոսի, կարո՞ղ է խոսելով արդարանալ։ Օրհնյալ է սակավակյաց կանանց ծնունդը։
Երկերեսանի մարդը գաղտնիքը հայտնում է ատյանում, իսկ վստահելի մարդը ծածկում է իրողությունը։
Բերանովդ մի՛ շտապիր, և սիրտդ ավելորդ տեղը թող չփութա Աստծու առաջ խոսք ասելու. որովհետև Աստված երկնքում է, իսկ դու՝ երկրի վրա. դրա համար էլ քո խոսքերը թող սակավ լինեն։
Ինչպես որ ասվում է՝ «Ուխտ ես արել Աստծուն, ուրեմն մի՛ դանդաղիր այն կատարելու», քանզի անզգամները բարի կամեցողություն չունեն։ Ուրեմն եթե ուխտ անես, կատարի՛ր այն,
Իմ սիրելի՛ եղբայրներ, իմացե՛ք այս բանը. թող ամեն մարդ արագաշարժ լինի լսելու մեջ, ծանրաշարժ՝ խոսելու և բարկանալու մեջ.
քանի որ բոլորս էլ շատ ենք մեղանչում։ Եթե մեկը խոսքով չի մեղանչում, նա կատարյալ մարդ է՝ ընդունակ սանձահարելու իր ամբողջ մարմինը։