12 Պակասամիտն արհամարհում է ընկերներին, իմաստուն մարդը լռություն է սիրում։
12 Իր հարևանին արհամարհողը պակասամիտ է, բայց խոհեմ մարդը լռում է։
Նախատվելով՝ նա չնախատեց, չարչարվելով՝ չսպառնաց, այլ հանձնվեց արդար դատավորին։
Շատախոսությամբ մեղքի մեջ կընկնես. եթե շուրթերդ զսպես, իմաստուն կլինես։
Այս առակն էլ ասաց ոմանց, որոնք իրենք իրենցով պարծենում էին, թե արդար են, և արհամարհում էին ուրիշ շատերին։
Երբ փարիսեցիները լսում էին այս բոլորը, պախարակում էին նրան, քանի որ արծաթասեր էին։
Ով անարգում է աղքատին, մեղք է գործում, իսկ ով ողորմում է աղքատին, երանելի է։
Մարդիկ լռեցին և պատասխան չտվեցին, որովհետև արքան հրաման էր տվել՝ «Նրան մի՛ պատասխանեք»։
Բայց չար մարդիկ ասում էին. «Ո՞վ է սա, որ մեզ պիտի փրկի»։ Եվ նրանք քամահրեցին նրան ու ընծաներ չմատուցեցին։
Զեբուղը նրան ասաց. «Հիմա որտե՞ղ է քո բերանը, որն ասում էր, թե ո՞վ է Աբեմելեքը, որ մենք ծառայենք նրան։ Չէ՞ որ սա այն զորքն է, որը դու արհամարհում էիր։ Հիմա վե՛ր կաց և նրա հետ պատերազմի՛ր»։
Իսկ եթե շնանա մտքի պակասության պատճառով, կորստի է մատնում իր անձը,
Ուղղամիտների օրհնությամբ բարձրանում է քաղաքը, բայց կկործանվի ամբարիշտների բերանով։
Երկերեսանի մարդը գաղտնիքը հայտնում է ատյանում, իսկ վստահելի մարդը ծածկում է իրողությունը։