ԱՌԱԿՆԵՐ 10:12 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ատելություն է գրգռում հակառակությունը, բայց սերը պարուրում է նրանց, ովքեր չեն հակառակվում։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ատելությունը կռիվներ է հրահրում, իսկ սերը ծածկում է բոլոր հանցանքները։ |
Ով բարեկամություն է փնտրում, սխալներն անտեսում է, իսկ երբ դրանք քննում է, բարեկամությունը վնասվում է։
Անզգամ մարդը հակառակություն է փորում. հեզ մարդը դադարեցնում է մեղքերը, իսկ բարկասիրտ մարդը խորացնում է մեղքերը։
Կթի՛ր կաթը, և յուղ կդառնա, իսկ եթե պտուկներն ուժեղ ճմլես, արյուն կգա։ Իսկ եթե ձգձգես խոսքը, դատաստան ու կռիվ դուրս կգա։
Այդ որտեղի՞ց պատերազմներ և որտեղի՞ց կռիվներ ձեր մեջ. ձեր այն ցանկությունների՞ց, որոնք կռիվ են մղում ձեր անդամների մեջ։
թող իմանա, որ մեղավորին իր մոլորության ճանապարհից հետ բերողը կփրկի մի հոգի մահվանից և կմաքրի բազում մեղքերը։
Ամեն ինչից առաջ միմյանց հանդեպ անբասիր սե՛ր ունեցեք, քանի որ սերը ծածկում է մեղքերի շատությունը։