ԱՌԱԿՆԵՐ 10:1 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Իմաստուն որդին ուրախացնում է հորը, անմիտ որդին տրտմություն է մոր համար։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Իմաստուն որդին ուրախացնում է իր հորը, իսկ անմիտ որդին իր մոր տրտմությունն է։ |
Անմիտի սիրտը ցավ է իր մարմնի անդամներին։ Անխրատ որդու համար հայրը չի կարող ուրախ լինել, իսկ իմաստուն որդին ուրախացնում է իր մորը։
Ծեծն ու կշտամբանքն իմաստություն են տալիս. մոլորված երեխան ամոթով է թողնելու իր ծնողներին։
Եվ այսպիսով, քանի որ Ժողովողը մյուսներից ավելի իմաստուն դարձավ, սկսեց գիտություն սովորեցնել ժողովրդին, ուսումնասիրեց ու մշակեց բազմաթիվ առակներ։
Եվ ո՞վ գիտե, իմաստո՞ւն է լինելու նա, թե՞ հիմար, կամ կարողանալո՞ւ է տիրել արդյոք իմ բոլոր վաստակին, որի համար ես չարչարվեցի և որի շնորհիվ էլ իմաստուն դարձա արեգակի ներքո։ Սակայն սա ևս ունայնություն է։