ԱՌԱԿՆԵՐ 1:7 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Իմաստության սկիզբը երկյուղն է Տիրոջից, Իմաստությունը բարիք է նրանով առաջնորդվողների համար։ Բարեպաշտությունն առ Աստված սկիզբն է զգոնության, Իսկ ամբարիշտները մերժում են իմաստությունն ու խրատը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Իմաստության սկիզբը Տիրոջ երկյուղն է. հիմարները անարգում են իմաստությունն ու խրատը։ |
Մեղավորը կտեսնի և կբարկանա, Կկրճտացնի իր ատամներն ու կհալվի, Եվ մեղավորների ցանկությունը կկորչի։
Այնքան ժամանակ, քանի դեռ անմեղները արդարության կապված կլինեն, չեն ամաչելու։ Իսկ անմիտները, որ թշնամություն են ցանկանում, և ամբարշտությամբ ատեցին իմաստությունը, պիտի դատապարտվեն հանդիմանության։
Եվ ահա լսի՛ր իմ բոլոր խոսքերի վերջաբանը. վախեցի՛ր Աստծուց և պահի՛ր նրա պատվիրանները, որովհետև այս է մարդն իր ամբողջությամբ։
Եվ քանի որ չուզեցին Աստծուն պահել իրենց ճանաչողության մեջ, Աստված նրանց հանձնեց անարգ մտքերի, որ անվայել բաներ անեն՝
Պահպանե՛ք ու կիրառե՛ք, որովհետև դրանց մեջ է ձեր իմաստնությունն ու խոհեմությունը բոլոր ազգերի առաջ, որոնք, լսելով այս բոլոր օրենքները, պիտի ասեն. “Ահավասիկ մի իմաստուն ժողովուրդ, մի հանճարեղ ու մեծ ազգ”։