Ասորեստանի արքան անսաց նրան, ելավ Դամասկոսի դեմ ու գրավեց այն, բնակիչներին գերեվարեց Կյուրեն, իսկ Ռասոնին սպանեց։
ԱՄՈՎՍ 9:7 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ «Մի՞թե դուք ինձ համար եթովպացիների որդիների պես չեք, Իսրայելի՛ որդիներ,- ասում է Տերը,- Իսրայելին չհանեցի՞ եգիպտացիների երկրից, այլազգիներին՝ Գամիրքից և ասորիներին՝ Բոթորից»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ «Մի՞թե դուք եթովպացիների որդիների պես չեք ինձ համար, ո՛վ Իսրայելի որդիներ,- ասում է Տերը,- չէ՞ որ Իսրայելին հանեցի Եգիպտոսի երկրից, փղշտացիներին՝ Կափթորից և արամեացիներին՝ Կիրից։ |
Ասորեստանի արքան անսաց նրան, ելավ Դամասկոսի դեմ ու գրավեց այն, բնակիչներին գերեվարեց Կյուրեն, իսկ Ռասոնին սպանեց։
Նրանց դեմ ելավ Զարեհ Եթովպացին հազար անգամ հազար զինվորներով ու երեք հարյուր մարտակառքերով և հասավ մինչև Մարիսա։
Թող հասկանան, որ այդպես Ասորեստանի արքան գերի է տանելու եգիպտացիներին ու եթովպացիներին, երիտասարդներին ու ծերերին՝ մերկ ու բոկոտն՝ բացելով եգիպտացիների ամոթույքը։
որովհետև ես եմ Տերը՝ քո Աստվածը՝ Իսրայելի Սուրբը, քեզ փրկողը։ Եգիպտոսն ու Եթովպիան որպես փրկագին տվեցի քեզ համար և Սուհենը քեզ հետ փոխանակեցի։
Թե որ հնդիկը փոխի իր մաշկը, ընձառյուծը՝ իր պուտերը, դուք էլ կկարողանաք բարություն անել, դուք, որ սովորել եք չարիք գործել։
այն օրը, որը վրա է հասնելու բոլոր այլազգիներին կորստյան մատնելու համար։ Կորստյան պիտի մատնեմ նաև Ծուրն ու Ծայդանը [𝕸 և Ο΄ Տյուրոսն ու Սիդովնը] և նրանց մյուս բոլոր օգնականներին»։ Տերը ոչնչացնելու է կղզիներում և Գամիրքում մնացած այլազգիներին։
Եվ կփշրեմ Դամասկոսի նիգերը, կբնաջնջեմ Ովնի դաշտերի բնակիչներին և կկոտորեմ Խառանի տղամարդկանց ցեղը, և կգերեվարվի ասորիների ընտիր ժողովուրդը»,- ասում է Տերը։
«Ես հանեցի ձեզ եգիպտացիների երկրից և քառասուն տարի պտտեցրի ձեզ անապատում՝ ժառանգել տալու ամորհացիների երկիրը։
Խևացիները, որոնք բնակվում էին Ասիրովթից մինչև Գազա, ոչնչացան գամիրների (կափթորիմացիների) կողմից, որոնք Կափթորից գալով՝ նրանց փոխարեն բնակվեցին այդ երկրում)։