Թող քեզ ժողովուրդներ ծառայեն, և իշխաններ գլուխ խոնարհեն։ Տեր լինես քո եղբորը, և քո հոր որդիները թող երկրպագեն քեզ։ Քեզ անիծողը թող անիծյալ լինի, իսկ քեզ օրհնողը՝ օրհնյալ»։
ԱՄՈՎՍ 9:12 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ որպեսզի փնտրեն ինձ մարդկանց մնացորդներն ու բոլոր ազգերը, որոնց վրա կոչված է իմ անունը»,- ասում է Տերը, որ անում է սա։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ որպեսզի նրանք տիրանան Եդովմի մնացորդին և այն բոլոր ազգերին, որոնք կոչվում են իմ անունով»,- ասում է Տերը, որ այս բաներն է անում։ |
Թող քեզ ժողովուրդներ ծառայեն, և իշխաններ գլուխ խոնարհեն։ Տեր լինես քո եղբորը, և քո հոր որդիները թող երկրպագեն քեզ։ Քեզ անիծողը թող անիծյալ լինի, իսկ քեզ օրհնողը՝ օրհնյալ»։
Իսահակը նրան պատասխանեց. «Քանի որ նրան քեզ տեր դարձրի և քո բոլոր եղբայրներին՝ նրան ծառաներ, և նրան ապահովեցի ցորենով ու գինով, ի՞նչ կարող եմ անել քեզ համար, որդյա՛կ»։
Կան և կմնան հավիտյան Աստծու առջև Ողորմությունն ու ճշմարտությունը նրանց համար, Ովքեր կխնդրեն նրանից։
Այլազգիների նավերը պիտի չվեն, միանգամից ավարի պիտի ենթարկեն ծովակողմը, թե՛ արևելցիներին և թե՛ եդովմացիներին. իրենց ձեռքը պիտի բարձրացնեն նախ Մովաբի վրա, և ամենից առաջ ամովնացիներն են հնազանդվելու։
բոլորին, որոնք երբևէ կոչվել են իմ անունով. որովհետև իմ փառքով հաստատեցի նրան, ստեղծեցի և արարեցի նրան։
Եղանք առաջվա պես, երբ դու մեզ չէիր տիրում, և քո անունը մեզ վրա չէր։ Եթե բացես երկինքը, քո ահից լեռները կսասանվեն և կհալվեն։
Հայտնվեցի նրանց, որոնք իմ մասին չէին հարցնում, ինձ գտան նրանք, որոնք ինձ չէին փնտրում։ «Ահավասիկ ես կամ»,- ասացի այն ազգին, որն իմ անունը չկանչեց։
Մի՞թե դու քնած մի մարդ ես, կամ մի այր, որ զուրկ է փրկելու կարողությունից։ Բայց դու, Տե՛ր, մեր մեջ ես, և քո անունը դրված է մեզ վրա, մի՛ մոռացիր մեզ։
քո խոսքերն արհամարհողներից։ Մեռցրո՛ւ նրանց, և քո խոսքն ինձ ուրախություն և իմ սրտի համար ցնծություն կլինի, քանզի քո անունն ինձ վրա է դրված, ո՛վ Տեր, Ամենակալ Աստված։
Եթե Եդովմն ասի՝ “Ահա կործանվեցինք. դառնանք և շինենք ավերված քաղաքները”, այսպես է ասում Ամենակալ Տերը. “Նրանք կշինեն, բայց ես կկործանեմ, և նրանք կկոչվեն “Անօրենության սահմաններ” և “Ժողովուրդ”, որի հետ Տերը հավիտյան պատերազմ կմղի”։
որպեսզի Տիրոջը փնտրեն մնացած մարդիկ, ինչպես և բոլոր հեթանոսները, որոնց վրա դրված է իմ անունը,- և ասում է Տերը, նա, որ անում է այս ամենը” (Ամս. 9.11-12)։