Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԱՄՈՎՍ 9:13 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

13 «Ահա գալիս են օրեր,- ասում է Տերը,- և կալերը կհասունանան՝ բերքահավաքի, կհասնի խաղողը վարուցանքի ժամանակ, լեռները քաղցրություն կբխեցնեն, և բոլոր բլուրներն անտառախիտ կդառնան։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

13 «Ահա օրեր են գալու,- ասում է Տերը,- երբ հերկողը պիտի հասնի հնձողին, խաղող տրորողը՝ սերմնացանին, սարերը քաղցու պիտի կաթեցնեն, և բոլոր բլուրները պիտի հալվեն։

Տես գլուխը Պատճենել




ԱՄՈՎՍ 9:13
15 Խաչաձեւ Հղումներ  

Չէ՞ որ դուք եք ասում. “Չորս ամիս ևս, և հունձը կհասնի”։ Ահա ես ասում եմ ձեզ. բարձրացրե՛ք ձեր աչքերը և տեսե՛ք արտերը, որ սպիտակել են ու հասել հնձի համար։


Գիհու փոխարեն նոճի պիտի բուսնի, դժնիկի փոխարեն մրտենի պիտի աճի. և դա պիտի լինի հանուն Տիրոջ և ի նշան հավիտենականության, և երբեք չի նվազի»։


Ձեր կալսումը կտևի մինչև այգեկութ, իսկ ձեր այգեկութը՝ մինչև նոր ցանքսի ժամանակը։ Դուք կուշտ հաց կուտեք և ձեր երկրում անհոգ կապրեք։


Եվ ասելու են. “Ավերված երկիրը փարթամ պարտեզ է դարձել, իսկ ավերակ, կործանված ու քանդված քաղաքները՝ ամրացած ու բնակեցված”։


Սաղմո՛ս երգեք մեր Աստծուն օրհնությամբ, Օրհնությամբ և սաղմոսի ձայնով։


Լեռները շարժվեցին ներկայությունից Տիրոջ՝ նրա որ Սինայից է, Տիրոջ՝ Իսրայելի Աստծու երեսից։


Եվ Տերը՝ Ամենակալ Աստված, երբ մոտենա երկրին և շարժի այն, սուգ կանեն նրա բոլոր բնակիչները, և կելնի նրա վախճանը գետի նման ու կիջնի եգիպտացիների գետի պես։


Իր ավանակին կկապի որթատունկից, իսկ որթատունկի ոստից՝ էշի քուռակին։ Իր պատմուճանը կլվա գինով և իր հագուստը՝ խաղողի արյամբ։


Ուրախությունն ու ցնծությունը պիտի վերանան այգիներից, քո այգեստանում ուրախություն չի լինելու, քո հնձաններում գինի չեն քամելու, որովհետև էլ այգեկութ չի լինի։


Այնտեղ ապրելու են ապահով. տներ են շինելու և այգիներ տնկելու, ապրելու են ապահով, երբ դատաստան տեսնեմ բոլոր նրանց հետ, ովքեր ամեն կողմից նրանց անարգեցին։ Ու կիմանան, որ ես եմ նրանց Տերը՝ Աստված՝ նրանց հայրերի Աստվածը»։


Կլցվեն ցորենի կալերը, և կհորդեն գինու և յուղի հնձանները։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ