Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ԱՄՈՎՍ 8:12 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Ջրերը կհուզվեն ծովից մինչև ծով և հյուսիսից մինչև արևելք. կընթանան՝ Տիրոջ խոսքը փնտրելու, բայց չեն գտնի։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Եվ պիտի թափառեն ծովից ծով, հյուսիսից մինչև արևելք, և նրանք պիտի դեսուդեն ման գան Տիրոջ խոսքը փնտրելու համար և չպիտի գտնեն։

Տես գլուխը



ԱՄՈՎՍ 8:12
14 Խաչաձեւ Հղումներ  

գուցե դուք աղոթեք ինձ, բայց ձեզ չեմ լսելու։ Չարերը փնտրելու են ինձ, բայց չեն գտնելու,


Եթե չարերի մոտ իմաստություն փնտրես, չես գտնի, իսկ իմաստունների մոտ հանճար դյուրին կգտնես։


Անօրեն ազգն առաջնորդ չի գտնի, իսկ ով պահում է օրենքը, երանելի է։


«Մարդո՛ւ որդի, խոսի՛ր Իսրայելի տան ծերերի հետ ու նրանց ասա՛. “Ամենակալ Տերն այսպես է ասում. ինձ մոտ հարցում անելո՞ւ եք գալիս. կենդանի եմ ես, որ ձեզ պատասխան չեմ տալու”,- ասում է Ամենակալ Տերը։


ձեր նվերների երախայրիքը մատուցում, ձեր որդիներին ընծայաբերում եք, ձեր որդիներին առանձնացնում եք՝ կրակի միջով անցկացնելու համար։ Մինչև օրս պղծվում եք ձեր բոլոր մտածումների մեջ։ Եվ ես ձեզ պատասխա՞ն եմ տալու, ո՛վ տունդ Իսրայելի։ Կենդանի եմ ես,- ասում է Ամենակալ Տերը,- ես ձեզ պատասխան չեմ տալու, ոչ էլ ձեր մտքով թող անցնի։


Նրանք խոյերով ու պատարագներով կգնան Տիրոջը փնտրելու, բայց չեն գտնի նրան, որովհետև խույս տվեց իրենցից։


Ով ինձ հետ չէ, ինձ հակառակ է, և ով ինձ հետ չի հավաքում, ցրում է»։


Պատանի Սամուելը Հեղի քահանայի հսկողությամբ ծառայում էր Տիրոջը։ Այդ օրերին Տերը հազվադեպ էր խոսում կամ երևում մարդկանց։