Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵԶԵԿԻԵԼ 20:31 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

31 ձեր նվերների երախայրիքը մատուցում, ձեր որդիներին ընծայաբերում եք, ձեր որդիներին առանձնացնում եք՝ կրակի միջով անցկացնելու համար։ Մինչև օրս պղծվում եք ձեր բոլոր մտածումների մեջ։ Եվ ես ձեզ պատասխա՞ն եմ տալու, ո՛վ տունդ Իսրայելի։ Կենդանի եմ ես,- ասում է Ամենակալ Տերը,- ես ձեզ պատասխան չեմ տալու, ոչ էլ ձեր մտքով թող անցնի։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

31 ու ձեր ընծաները մատուցելիս և ձեր որդիներին կրակով անցկացնելիս ձեր բոլոր կուռքերով մինչև այսօր պղծում եք ձեզ։ Եվ ես կպատասխանե՞մ ձեր հարցին, ո՛վ Իսրայելի տուն. կենդանի եմ ես,- ասում է Տեր Աստված,- և ես ձեզ թույլ չպիտի տամ, որ ինձ հարցնեք"”։

Տես գլուխը Պատճենել




ԵԶԵԿԻԵԼ 20:31
25 Խաչաձեւ Հղումներ  

նա չի ունենա համարձակություն նրա առաջ։ Դիմի էլ նրան՝ ունկն կդնի՞ արդյոք նա իրեն։


Եվ ի՞նչ հույս ունի ամբարիշտը, որ հաստատ կմնա. գուցե Տիրոջը ապավինելով կարողանա փրկվե՞լ,


Ով շեղում է իր ականջը, որ օրենքը չլսի, պղծում է իր ուխտը։


Երբ դեպի ինձ բարձրացնեք ձեր ձեռքերը, երես եմ դարձնելու ձեզնից, և եթե բազմապատկեք ձեր աղոթքները, չեմ լսելու ձեզ, որովհետև ձեր ձեռքերը լի են արյունով։


որ սաղարթախիտ ծառերի տակ ընկած՝ աղաչում էիք ձեր կուռքերին, անդունդներում՝ ժայռերի կատարներին, և խոր ձորերում զոհում էիք ձեր որդիներին։


Եթե ծոմ պահեն, չեմ լսելու նրանց խնդրանքները. եթե ողջակեզներ ու զոհեր մատուցեն, դրան հաճություն ցույց չեմ տալու. սրով, սովով ու մահով պիտի սպառեմ նրանց»։


Բահաղին բագիններ կանգնեցրին, որպեսզի իրենց որդիներին՝ որպես Բահաղի ողջակեզների, հրով այրեն, մի բան, որ ես չեմ պատվիրել և չեմ ասել, ոչ էլ անցել է իմ մտքով։


Նաև Ենովմացիների ձորում Տափեթին բագին կանգնեցրին՝ իրենց տղաներին ու աղջիկներին կրակի մեջ այրելու համար, մինչդեռ այդպիսի հրաման ես նրանց չտվեցի և ոչ էլ մտքովս անցկացրի։


վերցրիր տղաներիդ ու դուստրերիդ, որոնց ինձ համար էիր ծնել, սպանեցիր ու նրանց զոհ մատուցեցիր։ Իբր թե քիչ համարեցիր այդ պոռնկությունը,


Այսպես է ասում Ամենակալ Տերը. այն բանի համար, որ դրամդ վատնեցիր ու հոմանիներիդ առաջ պոռնկական ամոթալի արարքդ ու բոլոր պիղծ խորհուրդներդ բացահայտեցիր, ինչպես նաև որդիներիդ արյան համար, որոնց հոմանիներիդ էիր տալիս,


Ապականելու եմ նրանց իրենց զոհաբերությունների ժամանակ, երբ անցնեմ բոլոր նրանց միջով, որ արգանդ են բացում, որպեսզի ոչնչացնեմ նրանց։ Եվ կիմանան, որ ես եմ Տերը»։


«Մարդո՛ւ որդի, խոսի՛ր Իսրայելի տան ծերերի հետ ու նրանց ասա՛. “Ամենակալ Տերն այսպես է ասում. ինձ մոտ հարցում անելո՞ւ եք գալիս. կենդանի եմ ես, որ ձեզ պատասխան չեմ տալու”,- ասում է Ամենակալ Տերը։


քանի որ նրանք շնացան, և արյուն կա նրանց ձեռքերին։ Նրանք իրենց խորհուրդների մեջ էլ էին շնանում։ Իրենց որդիներին, որ ինձ համար էին ծնել, բոցի միջով էին անցկացնում։


«Եվ դո՛ւ, մարդո՛ւ որդի. քո ժողովրդի որդիները շրջում են, քրթմնջում քեզ վրա պարիսպների մոտ, պալատների դռներին և մեկը մյուսին, եղբայրն իր եղբորն ասում է. “Հավաքվենք գնանք և լսենք Տիրոջ կողմից ասված պատգամները”։


Ջրերը կհուզվեն ծովից մինչև ծով և հյուսիսից մինչև արևելք. կընթանան՝ Տիրոջ խոսքը փնտրելու, բայց չեն գտնի։


«Եվ կլինի, որ ինչպես երբ նա խոսեց, և չլսեցին նրան, նույնպես երբ աղաղակեն, չի լսի նրանց»,- ասում է Ամենակալ Տերը։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ