Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵԶԵԿԻԵԼ 20:3 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

3 «Մարդո՛ւ որդի, խոսի՛ր Իսրայելի տան ծերերի հետ ու նրանց ասա՛. “Ամենակալ Տերն այսպես է ասում. ինձ մոտ հարցում անելո՞ւ եք գալիս. կենդանի եմ ես, որ ձեզ պատասխան չեմ տալու”,- ասում է Ամենակալ Տերը։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

3 «Մարդո՛ւ որդի, խոսի՛ր Իսրայելի երեցներին և նրանց ասա՛. “Այսպես է ասում Տեր Աստված. "Դուք ինձնից հարցնելո՞ւ եք եկել. կենդանի եմ ես, ձեր հարցին ես չեմ պատասխանի",- ասում է Տեր Աստված”։

Տես գլուխը Պատճենել




ԵԶԵԿԻԵԼ 20:3
20 Խաչաձեւ Հղումներ  

Ամբարիշտների զոհերը պիղծ են Տիրոջ առջև, ուղղամիտների աղոթքն ընդունելի է նրան։


Ամբարիշտների զոհերը պիղծ են Տիրոջ առջև, քանզի անօրենությամբ են մատուցում նրանք։


Ով շեղում է իր ականջը, որ օրենքը չլսի, պղծում է իր ուխտը։


և ոչ էլ այն, որ դրանցով գաք ու կանգնեք իմ առաջ։ Քանզի ո՞վ խնդրեց դա ձեզնից, որ գաք ու կոխոտեք իմ գավիթները։


Երբ դեպի ինձ բարձրացնեք ձեր ձեռքերը, երես եմ դարձնելու ձեզնից, և եթե բազմապատկեք ձեր աղոթքները, չեմ լսելու ձեզ, որովհետև ձեր ձեռքերը լի են արյունով։


Օր օրի ինձ են փնտրում և ցանկանում ճանաչել իմ ճանապարհները, իբրև մի ժողովուրդ, որ արդարություն է գործել և իր Աստծու իրավունքը զանց չի առել. ահա նրանք եկել և արդար դատաստան են որոնում։ Փափագում են մերձենալ Աստծուն


Իսրայելի ծերերից ոմանք ինձ մոտ եկան և իմ առջև նստեցին։


Եվ Տիրոջ խոսքն ինձ ուղղվեց ու ասաց.


ձեր նվերների երախայրիքը մատուցում, ձեր որդիներին ընծայաբերում եք, ձեր որդիներին առանձնացնում եք՝ կրակի միջով անցկացնելու համար։ Մինչև օրս պղծվում եք ձեր բոլոր մտածումների մեջ։ Եվ ես ձեզ պատասխա՞ն եմ տալու, ո՛վ տունդ Իսրայելի։ Կենդանի եմ ես,- ասում է Ամենակալ Տերը,- ես ձեզ պատասխան չեմ տալու, ոչ էլ ձեր մտքով թող անցնի։


«Եվ դո՛ւ, մարդո՛ւ որդի. քո ժողովրդի որդիները շրջում են, քրթմնջում քեզ վրա պարիսպների մոտ, պալատների դռներին և մեկը մյուսին, եղբայրն իր եղբորն ասում է. “Հավաքվենք գնանք և լսենք Տիրոջ կողմից ասված պատգամները”։


Ջրերը կհուզվեն ծովից մինչև ծով և հյուսիսից մինչև արևելք. կընթանան՝ Տիրոջ խոսքը փնտրելու, բայց չեն գտնի։


Երազատեսները կամաչեն, գուշակները կծաղրվեն, և բոլորը կբամբասեն նրանց, որովհետև չի լինի մեկը, որ լսի նրանց։


Տեսնելով, որ շատ սադուկեցիներ ու փարիսեցիներ եկել են մկրտությանը, Հովհաննեսը նրանց ասաց. «Իժերի՛ ծնունդներ, ո՞վ ձեզ ասաց, թե այսպիսով կարող եք փախչել Տիրոջ գալիք բարկությունից։


Եվ այն ժողովրդին, որ եկել էր իրենից մկրտվելու, ասում էր. «Իժերի՛ ծնունդներ, ո՞վ ձեզ սովորեցրեց փախչել գալիք բարկությունից։


Հոգի է Աստված, և նրան երկրպագողները պետք է հոգով ու ճշմարտությամբ երկրպագեն»։


Սավուղը Տիրոջը հարց տվեց, սակայն Տերը նրան պատասխան չտվեց ո՛չ երազով, ո՛չ Հայտնությամբ [𝕸 Ուրիմ], ո՛չ էլ մարգարեության միջոցով։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ