Եվ արդ, ի՞նչ մնաց։ Տերը կհարվածի Իսրայելին, և նա կնմանվի ջրի մեջ շարժվող եղեգի։ Նա Իսրայելին կհեռացնի այս լավ երկրից, որ տվել էր նրանց հայրերին։ Նրանց գետի մյուս կողմը կքշի ի դիմաց այն բանի, որ նրանք իրենց համար պաշտամունքային փայտե սյուներ շինեցին, որպեսզի բարկացնեն Տիրոջը։
Իսրայելի արքա Փակեեի օրոք եկավ Ասորեստանի Թագղաթփաղասար արքան, գրավեց Այինը, Կաբեելը, Բեթմաաքան, Հանոքը, Կենեզը, Ասորը, Գաղաադը, Գալիլեան ու Նեփթաղիմի ամբողջ երկիրը և նրանց բնակիչներին քշեց Ասորեստան։
Տերն իր երեսը թեքեց Իսրայելից, ինչպես որ մարգարեների միջոցով ասել էր իր բոլոր ծառաներին։ Իսրայելը իր երկրից գերեվարվեց Ասորեստան, որտեղ գտնվում է մինչև այսօր։
Օվսեեի թագավորության իններորդ տարում Ասորեստանի արքան գրավեց Սամարիան և Իսրայելին գերության տարավ Ասորեստան, նրանց բնակեցրեց Ալաթում և Աբովրում, Գովզան գետի շրջակայքում ու Մարերի լեռներում։
Երեմիան նրան ասաց. այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. «Եթե ելնես գնաս բաբելացիների արքայի զորավարի մոտ, ապա քո անձը ողջ կմնա, և այս քաղաքը հրով չի այրվի, կապրեք դու էլ, քո տունն էլ։
Քանի որ ահա ես եմ, որ հաստատում եմ երկինքը և զորացնում հողմերը. ով հռչակում է մարդկանց մեջ իր օծյալին, կարգավորում է առավոտն ու մեգը և ելնում է երկրի բարձունքների վրա, Ամենակալ Տեր Աստված է նրա անունը»։
ընդհակառակը, դուք վերցրիք Մողոքի վրանը և Հռեմփա աստծու աստղը և այն պատկերները, որ քանդակեցիք նրանց երկրպագելու համար. ահա թե ինչո՛ւ ես ձեզ պիտի փոխադրեմ Բաբելոնից այն կողմ” (Ամս. 5.25-27)։