Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵՐԵՄԻԱ 38:17 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

17 Երեմիան նրան ասաց. այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. «Եթե ելնես գնաս բաբելացիների արքայի զորավարի մոտ, ապա քո անձը ողջ կմնա, և այս քաղաքը հրով չի այրվի, կապրեք դու էլ, քո տունն էլ։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

17 Ապա Երեմիան ասաց Սեդեկիային. «Այսպես է ասում Տերը՝ Զորությունների Աստվածը, Իսրայելի Աստվածը. “Եթե իսկապես անձնատուր լինես Բաբելոնի թագավորի իշխանավորներին, այն ժամանակ ողջ կմնաս, և այս քաղաքը կրակով չի այրվի, և՛ դու, և՛ քո տունը կապրեք։

Տես գլուխը Պատճենել




ԵՐԵՄԻԱ 38:17
19 Խաչաձեւ Հղումներ  

Այս բոլոր բաները մեկ առ մեկ հայտնեցի նաև Հուդայի արքա Սեդեկիային՝ ասելով. «Ձեր պարանոցները դրե՛ք բաբելացիների արքայի լծի տակ, ծառայե՛ք նրան ու նրա ազգին, որպեսզի ապրեք։


այսպես է ասում Տերը. «Ով որ մնա այս քաղաքում, սրով, սովով ու մահով պիտի մեռնի, իսկ ով գնա քաղդեացիների մոտ, պիտի ապրի. նրա համար իր հոգին վերագտնվածի պես պիտի լինի, նա պիտի փրկվի»։


Մի՛ լսեք նրանց, այլ ծառայե՛ք բաբելացիների արքային, որպեսզի ապրեք։ Ինչո՞ւ այս քաղաքն ավերակ դառնա։


և բաբելացիների արքայի բոլոր զորավարները՝ Ներգել-Սարասարը, Սարմագադ-Նաբուվը, Սարսեքիմը, Ռափսարիսը և Ներգելսարասարը, Ռաբմագն ու բաբելացիների արքայի այլ իշխաններ, մտան և բազմեցին միջին դռան առաջ։


Այն ժամանակ Հուդայի երկրի արքա Հովաքինը, իր զորականները, մայրը, իշխանները, ներքինիները գնացին բաբելացիների արքայի մոտ, և բաբելացիների արքան իր թագավորության ութերորդ տարում գերեվարեց նրանց։


Եվ կփոխադրեմ ձեզ Դամասկոսից այն կողմ»,- ասում է Տերը. Ամենակալ Աստված է նրա անունը։


Եթե իմ ժողովուրդը լսեր ինձ, Կամ իմ ճանապարհներով ընթանար Իսրայելը,


Նրանց թիկունքներն ազատեց իր բեռներից Եվ նրանց ձեռքերը՝ հարդի ծառայությունից։


որպեսզի ասեն, թե Տերը՝ Ամենակալ Տերն է Իսրայելի Աստվածը, և թող քո ծառա Դավթի տունը կանգուն մնա քո առջև։


Հապա եթե նա այսպես դատ անի, էլ ո՞վ կլինի, որ դիմադարձի, որովհետև նա ինչ որ կամեցել, այն էլ արել է։


Ինձ մոտ հավաքվեցին բոլոր նրանք, որ երկյուղում էին Իսրայելի Աստծուց պանդխտությունից վերադարձածների անհավատարմության համար, և ես այդպես սգավոր նստեցի մինչև երեկոյան զոհի ժամը։


կասես՝ “Նրա քույրն եմ”, որպեսզի քո շնորհիվ ինձ լավ լինի, և քո շնորհիվ կենդանի մնամ»։


Հուդայի արքա Հովաքինի գերության երեսունյոթերորդ տարվա տասներկուերորդ ամսի քսանյոթերորդ օրը Բաբելոնի Եվիլմարոդաք արքան իր թագավորության առաջին տարում շնորհ արեց Հուդայի Հովաքին արքային, նրան հանեց իր բանտից,


Իսկ եթե լինեն ազգեր ու թագավորություններ, որոնք չենթարկվեն բաբելացիների արքա Նաբուքոդոնոսորին, անմիջապես իրենց պարանոցները չդնեն բաբելացիների արքայի լծի տակ, այդպիսի ազգերին սրով, սովով ու մահվամբ պիտի այցելեմ,- ասում է Տերը,- մինչև որ ոչնչացվեն նրա ձեռքով։


Սափանի որդի Աքիկամի որդի Գոդողիան նրանց ու նրանց հետ եղած մարդկանց երդում տվեց ու ասաց. «Մի՛ վախեցեք քաղդեացի պաշտոնյաներից, ապրե՛ք այս երկրում, հարկատո՛ւ դարձեք բաբելացիների արքային, և ձեզ համար լավ կլինի։


Այնտեղ էր նաև Իսրայելի Աստծու փառքը, ինչպես այն տեսիլքի մեջ, որ տեսել էի դաշտում։


Արդ, այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. «Ինչո՞ւ ձեր հոգիների դեմ մեծամեծ մեղքեր եք գործում, որ Հուդայի միջից ջնջեք ձեր տղամարդուն, կնոջն ու ծծկեր մանկանը, որ ձեզնից որևէ մեկը չմնա,


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ