Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ԱՄՈՎՍ 5:17 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

բոլոր ճանապարհներին կոծ կլինի, որովհետև անցնելու եմ քո միջով»,- ասում է Տերը։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Եվ խաղողի բոլոր այգիներում ողբ է լինելու, որովհետև ես պիտի անցնեմ քո միջով»,- ասում է Տերը։

Տես գլուխը



ԱՄՈՎՍ 5:17
11 Խաչաձեւ Հղումներ  

Մովսեսն ասաց. «Այսպես է ասում Տերը. “Կեսգիշերին ես կմտնեմ Եգիպտոս,


Այդ գիշեր ես պիտի անցնեմ եգիպտացիների ողջ երկրով և պիտի հարվածեմ եգիպտացիների երկրի բոլոր անդրանիկներին՝ մարդկանցից մինչև անասուն։ Եվ եգիպտացիների բոլոր աստվածներից վրեժ պիտի լուծեմ, որովհետև ես եմ Տերը։


Տերն անցնելու է եգիպտացիներին կոտորելու համար։ Նա, տեսնելով դռան բարավորի և երկու սյուների վրայի արյունը, կանցնի այդ դռան մոտով և ոչնչացնողին թույլ չի տա մտնել ձեր տներն ու կոտորել ձեզ։


Ուրախությունն ու ցնծությունը պիտի վերանան այգիներից, քո այգեստանում ուրախություն չի լինելու, քո հնձաններում գինի չեն քամելու, որովհետև էլ այգեկութ չի լինի։


Կարմելոսից և մովաբացիների երկրից վերացան ուրախությունն ու ցնծությունը։ Գինի կար քո հնձաններում. այսուհետև առավոտները խաղող չպիտի ճմլեն, և երեկոները հնձանահարների ձայն չպիտի լսվի։


Այսպես է ասում Տերը բազում ջրերի իշխանների համար. «Այնպես կզատվեն, որ քո լուրն այլևս չի լսվի։


Եվ իմ տան համար պաշտպան կկարգեմ, որպեսզի չանցնի և չդառնա, և նրանց վրա այլևս չի գա, որ հալածի նրանց, քանի որ այժմ տեսա իմ աչքերով։