Կեսգիշեր եղավ, և Տերը հարվածեց եգիպտացիների երկրի բոլոր անդրանիկներին՝ փարավոնի գահաժառանգ անդրանիկից մինչև բանտարկված գերու անդրանիկը, նաև անասունների բոլոր առաջնածիններին։
«Մահ ուղարկեցի ձեզ վրա եգիպտացիների ճանապարհին և սրով կոտորեցի ձեր երիտասարդներին՝ գերեվարված ձեր երիվարների հետ, և այրեցի ձեր բանակատեղիներն իմ բարկության կրակով, բայց և այնպես չդարձաք ինձ»,- ասում է Տերը։
Այդ գիշեր ես պիտի անցնեմ եգիպտացիների ողջ երկրով և պիտի հարվածեմ եգիպտացիների երկրի բոլոր անդրանիկներին՝ մարդկանցից մինչև անասուն։ Եվ եգիպտացիների բոլոր աստվածներից վրեժ պիտի լուծեմ, որովհետև ես եմ Տերը։
Երբ Լացի անտառից շարժման ձայն լսես, այն ժամանակ հարձակվի՛ր նրանց վրա, որովհետև այն ժամանակ է Տերը դուրս գալու քո առաջ, որ պատերազմում կոտորի այլազգիներին»։
Տերն անցնելու է եգիպտացիներին կոտորելու համար։ Նա, տեսնելով դռան բարավորի և երկու սյուների վրայի արյունը, կանցնի այդ դռան մոտով և ոչնչացնողին թույլ չի տա մտնել ձեր տներն ու կոտորել ձեզ։