Եվ իմ փոխարեն Տերը կհատուցի։ Քո ողորմությունը հավերժ է, Տե՜ր, Մի՛ անտեսիր ձեռքիդ գործերը։
ԱՄԲԱԿՈՒՄ 2:17 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ քանի որ Լիբանանի ամբարշտությունը կծածկի քեզ, և գազանների թշվառությունը կզարհուրեցնի քեզ՝ մարդկանց արյան և քաղաքի ու նրա բոլոր բնակիչների և երկրի անօրենության պատճառով։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Որովհետև Լիբանանի հանդեպ բռնությունը պիտի ծածկի քեզ, և գազանների բնաջնջումը պիտի վախեցնի քեզ մարդկանց արյան հանդեպ բռնության պատճառով, նաև՝ երկրի, քաղաքի և նրա մեջ բոլոր բնակվողների։ |
Եվ իմ փոխարեն Տերը կհատուցի։ Քո ողորմությունը հավերժ է, Տե՜ր, Մի՛ անտեսիր ձեռքիդ գործերը։
Ճակա՛տ կազմեք Բաբելոնի շուրջը, ո՛վ դուք բոլոր աղեղնավորներ, նետահարե՛ք նրան, մի՛ խնայեք ձեր նետերը, որովհետև նա Տիրոջ դեմ մեղք գործեց։
Բաբելոնի երկրից փախածների ու փրկվածների ձայնն է հնչում, որ Սիոնում իմաց տա Տիրոջ՝ մեր Աստծու վրեժխնդրության մասին, նրա տաճարի վրեժխնդրության մասին։
Բաբելոնին և քաղդեացի բնակիչներին պիտի փոխհատուցեմ այն բոլոր չարիքների համար, որ ձեր աչքի առաջ գործեցին Սիոնի նկատմամբ,- ասում է Տերը։-
Քո առևտրի առատության հետևանքով անիրավություններով լցրիր շտեմարաններդ, մեղանչեցիր և անարգվելով արտաքսվեցիր Աստծու լեռից. հովանավոր քերովբեն քեզ հրեղեն քարերի միջից իջեցրեց։
Նրա կործանման աղմուկից ազգերը ցնցվեցին, երբ գուբ իջածների հետ նրան էլ գերեզման իջեցրի։ Եվ սանդարամետում մխիթարեցին նրան բերկրալից դրախտի բոլոր ծառերը, Լիբանանի ընտիր ու գեղեցիկ ջրարբի ծառերը։
Քանի որ դու կողոպտեցիր բազում ազգերի, քեզ էլ կկողոպտեն ժողովուրդների բոլոր մնացորդները մարդկանց արյան և քաղաքի ու նրա բոլոր բնակիչների և երկրի անօրենության պատճառով։