Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵՐԵՄԻԱ 50:14 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

14 Ճակա՛տ կազմեք Բաբելոնի շուրջը, ո՛վ դուք բոլոր աղեղնավորներ, նետահարե՛ք նրան, մի՛ խնայեք ձեր նետերը, որովհետև նա Տիրոջ դեմ մեղք գործեց։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

14 Շարվե՛ք Բաբելոնի դեմ շուրջանակի, ո՛վ բոլոր աղեղ լարողներ, նետե՛ր արձակեք նրա վրա, նետեր մի՛ խնայեք, որովհետև նա մեղանչել է Տիրոջ դեմ։

Տես գլուխը Պատճենել




ԵՐԵՄԻԱ 50:14
21 Խաչաձեւ Հղումներ  

Հրամա՛ն տվեք ամենքին՝ գնալու Բաբելոնի վրա, բոլոր աղեղնավորներին, թե՝ «Բանա՛կ դրեք դրա շուրջը, որպեսզի ոչ ոք այդտեղից չփրկվի։ Հատուցե՛ք դրան ըստ իր գործերի, իր ամբողջ կատարածի համեմա՛տ արեք դրան, որովհետև ընդդիմացավ Տիրոջը՝ Իսրայելի սուրբ Աստծուն»։


քանի որ Լիբանանի ամբարշտությունը կծածկի քեզ, և գազանների թշվառությունը կզարհուրեցնի քեզ՝ մարդկանց արյան և քաղաքի ու նրա բոլոր բնակիչների և երկրի անօրենության պատճառով։


Քանի որ դու կողոպտեցիր բազում ազգերի, քեզ էլ կկողոպտեն ժողովուրդների բոլոր մնացորդները մարդկանց արյան և քաղաքի ու նրա բոլոր բնակիչների և երկրի անօրենության պատճառով։


աղեղն ու նիզակը ձեռքներին։ Նրանք հանդուգն են ու անողորմ, նրանց ձայնը որոտում է ծովի պես, ձիեր հեծած՝ նրանք պատրաստ են կրակի պես կռվի նետվելու քեզ վրա, ո՛վ բաբելացիների դուստր։


Ահա ես ոտքի պիտի հանեմ և հյուսիսի երկրից բաբելացիների վրա պիտի բերեմ մեծամեծ ազգերի բազմություններ, որոնք ճակատ պիտի կազմեն նրա շուրջը, և նա պիտի գրավվի նույնքան հաստատ, որքան հմուտ պատերազմողի նետը, որ չի վրիպում։


և բոլոր նրանք, ովքեր գտնում էին, սպանում էին նրանց։ Նրանց թշնամիներն ասացին. “Չպիտի ներենք նրանց, որովհետև մեղք գործեցինք Տիրոջ առաջ։ Արդարության արոտ է Տերը, որ հավաքեց նրանց հայրերին”։


Եվ նրա ճակատին կար գրված խորհրդավոր մի անուն. «Մեծ Բաբելոն, մայր երկրի պոռնիկների և գարշելիների»։


Դրո՛շ բարձրացրեք երկրի վրա, փո՛ղ փչեք բոլոր ազգերի մեջ, զորագնդե՛ր կանչեք նրա դեմ։ Իմ կողմից հրամա՛ն տվեք Այրարատյան թագավորություններին և Ասքանազյան գնդին, նրա շուրջը նետաձիգ սարքե՛ր կանգնեցրեք, հարձակվե՛ք նրանց վրա։ Շարժվեց ու տանջվեց երկիրը, որովհետև Բաբելոնի վրա հասավ Տիրոջ խորհուրդը, և երիվարները հասան իբրև մորեխի բազմություն։


Անարգողներ պիտի ուղարկեմ Բաբելոն. թող նախատեն նրան և ապականեն նրա երկիրը, քանզի Բաբելոնի վրա նրա չարչարանքի օրը ամեն կողմից վայ է գալու»։


խայտում էիք, ինչպես հորթերը՝ դալար խոտի վրա, և ցուլերի պես կռվում իրար դեմ։


այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. «Ահա խորտակվեց Ելամի աղեղը՝ նրանց բռնապետությունը։


Երիվարնե՛ր հեծեք, կառքե՛ր լծեք, ելե՛ք, ո՛վ եթովպացի մարտիկներ և զինավառ լիբիացիներ, վե՛ր կացեք, աղեղներդ լարե՛ք, ո՛վ լյուդացիներ”»։


Լեռների վրա բազում ցեղերի ձայնն է հնչում, կարծես անհամար ժողովուրդներ լինեն. միահամուռ հավաքված թագավորների ու ցեղերի ձայնն է հնչում։ Զորությունների Տերը հրաման է արձակել սպառազեն ազգերին,


Նրանց նետերը սուր են, աղեղները՝ լարված, նրանց երիվարների սմբակները կարծր ապառաժի նման են, մարտակառքերի անիվները՝ մրրիկի պես։


Իր լեզվով զօրհանապազ անիրավություն խորհեց, Սուր ածելիի պես սրեց իր նենգությունը,


Հովաբը, տեսնելով, որ իր վրա հարձակվում են առջևից ու հետևից, Իսրայելից ընտրեց երիտասարդներ և ասորիների դեմ ճակատ կազմեց։


Դավիթը վաղ առավոտյան վեր կացավ և ոչխարները թողնելով հովիվներին՝ այդ բաներն առավ ու գնաց, ինչպես Հեսսեն էր հրամայել իրեն։ Երբ հասավ տափարակ տեղը, զորքերն արդեն շարվել էին՝ ճակատ կազմելու, և պատերազմի աղաղակներ էին արձակում։


Լուր առա Տիրոջից, որ սուրհանդակներ ուղարկեց ազգերի մոտ, թե՝ «Հավաքվե՛ք ու գնացե՛ք նրա վրա, պատերազմի՛ դուրս ելեք,


Ով լարելու է, թող լարի իր աղեղը, և ով զրահ ունի, թող վերցնի այն։ Մի՛ խնայեք նրա երիտասարդներին, ոչնչացրե՛ք նրա ողջ զորությունը։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ