ԱԲԴԻԱ 1:3 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Քո սրտի հպարտությունը քեզ բարձրացրեց՝ բնակվելու ժայռերի փոսերում, բարձրացնելու իր բնակավայրը և ասելու իր սրտում. “Ո՞վ ինձ գետին կիջեցնի”»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Քո սրտի հպարտությունը խաբել է քեզ, ո՛վ վեմի խոռոչներում բնակվող, որի բնակարանը բարձր է, ու սրտումդ ասում ես. “Ո՞վ ինձ գետին կիջեցնի”։ |
Նա տասը հազար եդովմացիների սպանեց Մայիլում, պատերազմով գրավեց Վեմը և այն կոչեց Հեկթովել, ինչպես և կոչվում է մինչև այսօր։
Ամասիան հզորացավ, վերցրեց իր զորքն ու գնաց Աղի հովիտը և Սեիրի որդիներից տասը հազար մարդ կոտորեց։
Հուդայի մարդիկ տասը հազար էլ գերի բռնեցին ու տարան քարաժայռի գլուխը և բարձունքի եզրից նրանց գահավեժ անելով՝ բոլորին սպանեցին։
Լսեցինք Մովաբի ամբարտավանության մասին, քանզի նա խիստ հպարտացել էր, գոռոզացել ու ոխակալ դարձել. քո ամբարտավանությունը ես վերացրի քեզնից, բայց ոչ այնպես, ինչպես քո կախարդությունը,
Ահա ես կանգնած եմ քո դեմ, ո՛վ դու, որ բնակվում ես Տյուրոսի ծործորներում ու դաշտերում,- ասում է Տերը.- դուք էիք, որ ասում էիք. “Ո՞վ կզարհուրեցնի մեզ, կամ ո՞վ կմտնի մեր բնակատեղին”։
Անգամ եթե ձեզ հետ կռվող քաղդեացիների ամբողջ զորքը կոտորեք, այն վիրավորները, որոնք մնալու են նրանցից, ամեն կողմից պիտի ելնեն ու հրով այրեն այս քաղաքը»։
Մովաբի բնակիչները թողեցին քաղաքները և բնակվեցին քարերի ծերպերում. նմանվեցին քարերի ծերպերում և խոռոչների ճեղքերում բույն դրած աղավնիներին։
Այդ բանը քո գլխին բերեց քո նախատինքը, քո սրտի լրբությունը քեզ ստիպեց ժայռերի մեջ ծակամուտ լինել և խլեց քո բարձրացած բլրի զորությունը, որովհետև եթե արծվի պես բարձրացնես քո բույնը, այնտեղից էլ կիջեցնեմ քեզ,- ասում է Տերը։
Ինչո՞ւ ես ցնծում քո վրանների մեջ, ո՛վ Զեփ, և քո դաշտերում, ո՛վ անզգամ դուստր, որ ապավինել էիր քո գանձերին և ասում էիր. “Ո՞վ պիտի գա ինձ վրա”։
Քո առևտրի առատության հետևանքով անիրավություններով լցրիր շտեմարաններդ, մեղանչեցիր և անարգվելով արտաքսվեցիր Աստծու լեռից. հովանավոր քերովբեն քեզ հրեղեն քարերի միջից իջեցրեց։
Եթե Եդովմն ասի՝ “Ահա կործանվեցինք. դառնանք և շինենք ավերված քաղաքները”, այսպես է ասում Ամենակալ Տերը. “Նրանք կշինեն, բայց ես կկործանեմ, և նրանք կկոչվեն “Անօրենության սահմաններ” և “Ժողովուրդ”, որի հետ Տերը հավիտյան պատերազմ կմղի”։