Այնուհետև Հովսեփը հրամայեց, որ նրանց պարկերը լցնեն ցորենով, յուրաքանչյուրի արծաթը դնեն իր պարկի մեջ և ճանապարհի պաշար տան։ Եվ այդպես էլ եղավ։
Ա Պետրոս 3:9 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ չարի փոխարեն չար մի՛ հատուցեք կամ նախատինքի փոխարեն՝ նախատինք, այլ, ընդհակառակը, օրհնեցե՛ք, որովհետև հենց այդ բանին կոչվեցիք՝ օրհնությունը ժառանգելու։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Չարի դիմաց չար մի՛ հատուցեք կամ բամբասանքի դիմաց՝ բամբասանք, այլ ընդհակառակը, օրհնե՛ք, որովհետև հենց նրա համար եք կանչվել, որ օրհնությունը ժառանգեք։ |
Այնուհետև Հովսեփը հրամայեց, որ նրանց պարկերը լցնեն ցորենով, յուրաքանչյուրի արծաթը դնեն իր պարկի մեջ և ճանապարհի պաշար տան։ Եվ այդպես էլ եղավ։
Ով չար ճանապարհով մոլորեցնում է ուղղամիտներին, ապականության մեջ է ընկնելու։ Անբիծները պիտի բաժանեն բարիքները, անօրենները պիտի անցնեն բարիքների կողքով և չեն մտնելու նրանց մեջ։
Ամեն ոք, ով թողել է իր տունը կամ եղբայրներին, կամ քույրերին, կամ հորը, կամ մորը, կամ կնոջը, կամ որդիներին, կամ արտերը՝ իմ անվան համար, հարյուրապատիկ կստանա և հավիտենական կյանքը կժառանգի։
Այդժամ Թագավորը կասի նրանց, որ իր աջ կողմում են. “Եկե՛ք, իմ Հո՛ր օրհնյալներ, ժառանգե՛ք աշխարհի սկզբից ձեզ համար պատրաստված արքայությունը,
Բայց ես ձեզ ասում եմ. չարին հակառակ մի՛ կանգնիր։ Եթե մեկը քո ծնոտի աջ կողմին ապտակ տա, նրան մյուս կո՛ղմն էլ դարձրու։
Բայց ես ձեզ ասում եմ. սիրեցե՛ք ձեր թշնամիներին, օրհնեցե՛ք ձեզ անիծողներին, բարությո՛ւն արեք ձեզ ատողներին և աղոթե՛ք նրանց համար, ովքեր չարչարում ու հալածում են ձեզ,
Երբ Հիսուսը ճանապարհ ընկավ այնտեղից, ահա մեծահարուստ մեկը, առաջ վազելով, ծնկի իջավ, հարց տվեց նրան և ասաց. «Բարի՛ Վարդապետ, ի՞նչ պետք է անեմ, որ հավիտենական կյանքը ժառանգեմ»։
Եվ ահա Օրենքի մի ուսուցիչ վեր կացավ, փորձում էր նրան և ասում. «Վարդապե՛տ, ի՞նչ պետք է անեմ, որ հավիտենական կյանքը ժառանգեմ»։
Մի իշխանավոր նրան հարցրեց և ասաց. «Բարի՛ Վարդապետ, ի՞նչ պիտի անեմ, որ հավիտենական կյանքը ժառանգեմ»։
Բայց գիտենք, որ ամեն ինչ գործակից է լինում նրանց բարիքի համար, ովքեր սիրում են Աստծուն և կանչվեցին նրա ծրագրի համաձայն.
Եվ որոնց նախասահմանեց, նրանց նաև կանչեց, և որոնց կանչեց, նրանց նաև արդարացրեց, և որոնց արդարացրեց, նրանց նաև փառավորեց։
որպեսզի Աբրահամի օրհնությունը հասնի հեթանոսներին Հիսուս Քրիստոսի միջոցով, և որպեսզի մենք հավատի միջոցով ստանանք խոստացված Սուրբ Հոգին։
Միմյանց հանդեպ քաղցր ու գթա՛ծ եղեք, ներե՛ք միմյանց, ինչպես Աստված Քրիստոսի միջոցով ներեց մեզ։
Զգո՛ւյշ եղեք, չլինի թե մեկը չարին չարով հատուցի, այլ միշտ ջանացե՛ք բարին գործել թե՛ միմյանց և թե՛ բոլորի հանդեպ։
Գիտեք, որ թեև հետո ուզեց ժառանգել օրհնությունները, բայց մերժվեց, քանի որ ապաշխարության հնարավորություն չգտավ, հակառակ նրան, որ արտասուքներով փնտրեց այն։
նա ինքն իր վրա երդվեց և ասաց. «Այո՛, օրհնելով պիտի օրհնեմ քեզ և բազմացնելով պիտի բազմացնեմ քեզ» (Ծնն. 22.16-17)։
Եվ բոլոր շնորհների Աստվածը, որ ձեզ կոչեց իր հավիտենական փառքին Քրիստոս Հիսուսի միջոցով, և որին մի փոքր ժամանակ չարչարակից պիտի լինեք, թող վերականգնի, զորացնի, հաստատահիմն դարձնի ձեզ։
Քա՛վ լիցի, որ ես իմ ձեռքը բարձրացնեմ Տիրոջ օծյալի վրա։ Միայն թե վերցրո՛ւ նրա սնարի մոտ դրված այդ գեղարդն ու ջրի այդ կուժը, և գնանք մեզ մոտ»։