Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Ա Պետրոս 3:10 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

10 Քանի որ ով ուզում է կյանքը սիրել և լավ օրեր տեսնել, թող լռեցնի իր լեզուն չար բաներ ասելուց և իր շրթունքները՝ նենգություն խոսելուց.

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

10 Որովհետև «Ով ուզում է սիրել և լավ օրեր տեսնել, թող լռեցնի իր լեզուն չար բաներ խոսելուց, և իր շրթունքները՝ նենգություն խոսելուց։

Տես գլուխը Պատճենել




Ա Պետրոս 3:10
24 Խաչաձեւ Հղումներ  

Եթե մեկն ուզում է բարեպաշտ լինել և չի սանձահարում իր լեզուն, այլ մոլորեցնում է իր սիրտը, այդպիսինի համար զուր է բարեպաշտությունը։


Նա «մեղք չգործեց, և նրա բերանում նենգությունը տեղ չգտավ» (Ես. 53.9)։


Ուրեմն դեն գցելով ամեն չարություն, նենգություն, կեղծիք, նախանձ ու չարախոսություն,


Եվ նրանց բերանում սուտ խոսք չգտնվեց, որովհետև անբիծ են։


Երբ Հիսուսը տեսավ իր մոտ եկող Նաթանայելին, նրա մասին ասաց. «Ահա իսկական մի իսրայելացի, որի մեջ նենգություն չկա»։


Ով սիրում է իր անձը, պիտի կորցնի այն, իսկ ով այս աշխարհում իր անձն ատում է, այն կպահի հավիտենական կյանքի համար։


Իմ ուղիները կյանքի ուղիներ են. Տերն է սահմանել իմ կամքը։


որ երկարեն կյանքիդ օրերը և տարիները քո կենդանության և քեզ խաղաղություն ավելացնեն։


Հիսուսը նրան ասաց. «Ինչո՞ւ ես ինձ բարու մասին հարցնում. մե՛կ է բարին։ Եթե ուզում ես հավիտենական կյանք մտնել, պահի՛ր պատվիրանները»։


քանզի կյանք են գտնողների, և բժշկություն՝ ամբողջ մարմնի համար։


Կյանքի ծառ է բոլոր նրանց համար, ովքեր պատսպարվում են նրանով և հենվում նրա վրա, ինչպես Տիրոջ վրա հաստատությամբ։


որովհետև ով ուզենա փրկել իր կյանքը, պիտի կորցնի այն. իսկ ով կորցնի իր կյանքը Ավետարանի համար, պիտի փրկի այն։


Բերանդ չարություն էր բազմացնում, Եվ լեզուդ՝ նենգություն նյութում։


Փրկեց հոգիս, որպեսզի այն ապականության մեջ չմտնի, և որպեսզի կյանքս լույսը տեսնի”։


Սակայն սուրհանդակից էլ արագ անցավ իմ կյանքը. փախավ այն ու չերևաց։


Սա ոչ թե դատարկ խոսք է, այլ ձեր կյանքն է։ Դրանով դուք երկար կապրեք այն երկրում, որ դուք, անցնելով Հորդանան գետը, պիտի ժառանգեք»։


Եվ ես խորհեցի սիրտս զվարթացնելու մասին, ինչպես գինին է զվարթացնում մարմինս։ Սիրտս, սակայն, իմաստությամբ առաջնորդեց ինձ՝ զորանալու ուրախության մեջ, մինչև որ տեսնեմ, թե ո՛րն է բարին մարդկանց որդիների համար, որ իրենց կյանքի բոլոր օրերին գործում են արեգակի ներքո։


Քաղցեցին և ծարավեցին, Եվ նրանց հոգիները նվաղեցին իրենց ներսում։


Պատասխան տվեց սատանան ու ասաց Տիրոջը. «Մարդն ինչ որ ունի, կտա իր կաշվի դիմաց։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ