Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 7:27 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ նրա որդին՝ Նուն, և նրա որդին՝ Հեսու։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ նրա որդին՝ Նավե, և նրա որդին՝ Հեսու։ |
Հեսուն, լսելով աղաղակող ժողովրդի ձայնը, Մովսեսին ասաց. «Բանակատեղիից պատերազմի ձայն է գալիս»։
Նավեի որդի Հեսուն՝ Մովսեսի ընտրյալ պաշտոնյան, պատասխանեց՝ ասելով. «Տե՛ր Մովսես, արգելի՛ր նրանց»։
Սրանք են այն մարդկանց անունները, որոնց Տերն ուղարկեց՝ հետախուզելու քանանացիների երկիրը։ Մովսեսը Նավեի որդի Ավսեին վերանվանեց Հեսու։
Իսկ Նավեի որդի Հեսուն և Հեփոնեի որդի Քաղեբը, որոնք երկիրը հետախուզողներից էին, պատառոտեցին իրենց հանդերձները
Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց. «Վերցրո՛ւ Նավեի որդի Հեսուին, որի մեջ Հոգի կա, և ձեռքդ դի՛ր նրա վրա։
Եվ մեր հայրերն էլ, իրենց հերթին այն ստանալով, Հեսուի հետ բերեցին այն հեթանոս ազգերի երկիրը, որոնց Աստված վտարեց մեր հայրերի առջևից։
Մովսեսը Նավեի որդի Հեսուին պատվիրեց՝ ասելով. «Քա՛ջ եղիր ու զորացի՛ր, որովհետև Իսրայելի որդիներին դու ես տանելու այն երկիրը, որ Տերը խոստացավ տալ նրանց, և նա քեզ հետ է լինելու»։
Որովհետև, եթե Հեսուն դրանց հանգիստ տված լիներ, ապա դրանից հետո Աստված ուրիշ օրվա մասին չէր խոսի։