Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 7:28 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

28 Սրանք են նրանց կալվածքներն ու բնակավայրերը. Բեթելը և նրա գյուղերը՝ արևելյան մասում, Գազերն ու իր գյուղերը, Սյուքեմն ու իր գյուղերը մինչև Գազա ու դրա գյուղերը,

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

28 Նրանց կալվածքներն ու բնակավայրերն էին՝ Բեթելն իր գյուղերով, արևելյան կողմից՝ Նաարանը, արևմտյան կողմից՝ Գազերն իր գյուղերով և Սյուքեմն իր գյուղերով մինչև Գայա ու դրա գյուղերը։

Տես գլուխը Պատճենել




Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 7:28
8 Խաչաձեւ Հղումներ  

Հակոբն այդ վայրը կոչեց Աստծու տուն [𝕸 Բեթել]. նախկինում այդ քաղաքի անունն Ուլամ Լուզ էր։


Եփրեմի որդիների սահմանները եղան ըստ իրենց տոհմերի, այսինքն՝ նրանց ժառանգության սահմանները եղան արևելքից Աստարովթը, Ադարը, մինչև Վերին Բեթորոնը և Գազերը.


Հանովից իջնում են Աստարովթ և Նաարաթա, նրանց ավանները, անցնում են Երիքովի մոտով ու հասնում Հորդանան գետը։


Թափուայից սահմաններն անցնում են արևմուտք՝ Կանայի հեղեղատը և վերջանում են ծովակողմում։ Այս է Եփրեմի ցեղի ժառանգությունն ըստ իրենց տոհմերի։


Եփրեմի որդիներին քաղաքներ տրվեցին նաև Մանասեի որդիների ժառանգության մեջ, առանձնացված, բոլոր քաղաքներն իրենց ավաններով։


Հովսեփի որդիները իրենց հերթին ելան դեպի Բեթել, և Տերը նրանց հետ էր։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ